Ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին օդանավակայանում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մայիսի 29-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 28-ամյա Արմեն Ա.-ին, որը մայիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) և 362-րդ (Դասալքությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: