ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Շիրակի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբի ներկայացուցիչների հետ

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն այսօր՝ մայիսի 31-ին Գյումրիում հանդիպեցին Շիրակի մարզի բնակիչների և շտաբերի աշխատակիցների հետ։

Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման մասնակիցներին՝ շտաբային աշխատանքներում ներգրավելու համար։

Նա վստահեցրեց, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբերը շատ ավելի ուժեղ են և մի քանի գլուխ բարձր են լինելու իշխանական շտաբերից՝ մտավոր, կազմակերպչական և համարձակության առումով։ Իր հերթին Վահե Հակոբյանը նշեց, որ դաշինքի նախընտրական ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է տրվում Գյումրիին և, առհասարակ Շիրակին՝ թե՛ օդանավակայանի հարցով, թե՛ բիզնես հարցերով։ «Բայց հիմա մեր գերխնդիրն է լինելու պարզապես չթողնել, որ ներկա ապաշնորհ իշխանությունը նորից ընտրությունների արդյունքում մտնի խորհրդարան»,- նշեց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31