Կայքը գրում է, որ համաձայն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տվյալների՝ Սյունիքի մարզի տարածքում տեղակայվել են ՌԴ Զինված ուժերի միանգամից երկու հենակետեր, ուր գտնվում են զրահատեխնիկա և մարտական ավիացիայի միջոցներ:
Գլխավոր խմբագիրներից մինչև լրագրողներ դարձան Հայաստանի, ժողովրդավարության և հայկականության կատաղի պաշտպաններ: Եթե չլիներ մամուլը, Հայաստանից չէր մնա նույնիսկ այն, ինչ մնացել է, կկորցնեինք ոչ միայն Արցախի մեծ մասը, այլև ամբողջ Արցախը` Սյունիքն էլ ներառյալ։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ արտահերթ ընտրություններ կազմակերպելով՝ իշխանությունը որևէ մեկին լավություն չի անում, ներքաղաքական ճգնաժամի թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է, հետևաբար՝ նա պետք է քայլեր անի այդ ճգնաժամը լուծելու համար։
168.am-ն ապրիլի 30-ին հղում կատարելով իր աղբյուրներին՝ գրել էր, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարգապահական վարույթ սկսելու նախաձեռնությամբ է հանդես եկել ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արման Հովհաննիսյանի դեմ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Լուսինե Գասպարյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի տեղակալ:
Իրաքի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմի մեջ մտնող միավորումներից մեկի պարագլխին:
Մայիսի 3-ին, ժամը 13:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկի 14-րդ հարկից քաղաքացին ընկել է 1-ին հարկում գտնվող գրասենյակի տանիքին:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ: Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր՝ ժամը 22:50-ին, 168.am-ում:
Ապրիլի 30-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ազգային ժողովում էր: Նա ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնում էր ՀՀ դատախազության 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը:
Այսօր մոտոցիկլետով մի քաղաքացի Նիկոլ Փաշինյանի՝ թուրքական ֆեսով լուսանկարները բերել էր Ազգային ժողովի մուտքի մոտ։ Լուսանկարներից մեկը նա փակցրեց Բաղրամյանի մուտքի դռան վրա, ինչը նկատեցին ոստիկանները և քաղաքացուն հորդորեցին հանել այն։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ:
79-ամյա Մարիետա Մանուկյանը որոնվում է որպես անհետ կորած:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 3-ին ընդունել է «Իքս Գրուպ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Խաչիկ Խաչատրյանին և ընկերության կազմում գործող «Արաքս» թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն Մուշեղ Հակոբյանին:
Հայտնի է, որ ցանկացած հասարակություն այնքանով է առողջ, որքանով առավել նույնական են իրականությունն ու դրանց մասին հասարակության տեղեկացվածությունը, պատկերացումներն ու կարծիքը: Հետևաբար, դուք եք առողջ հասարակություն կերտելու կարևորագույն պատասխանատուն:
Ռուսաստանի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերում (ՌՆՀԶ) ավելի քան 100 տարբեր վարժանքներ են պլանավորվում անցկացնել ուսուցման ամառային ժամանակաշրջանում: Այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտում։
Ինչու՞ Վանեցյան: Սարգսյան-Քոչարյան հարաբերությունների մասին: Այս ընտրություններին դրսի դերի մասին: Ու էլի շատ անկեղծություններ Լիկայի հետ զրույցում:
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը և ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանը Քննչական կոմիտեից ծանուցագրեր են ստացել՝ որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրյալի կարգավիճակով հարցաքննվելու համար:
Մայիսի 3-4-ը, 6-7-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 5-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Այ որ լիազորություն ունենայինք, պատերի տակ գնդակահարեինք…». Նիկոլ Փաշինյան։
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հարցի հետ կապված քրեական գործ է հարուցվել։
Կիրակի օրը Բաղդադի միջազգային օդանավակայանը հրթիռակոծման է ենթարկվել:Այս մասին հայտարարել է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներն Իրաքի անվտանգության ծառայությունում:
««Իմ քայլը» ձեռնպահ կքվեարկի վարչապետի ընտրության հարցին». Ալեն Սիմոնյան
«ԱԺ-ի քննարկումը ոչ թե վարչապետի այլ թեկնածու ունենալ-չունենալու, այլ ԱԺ-ն լուծարելու գործընթաց է». Էդմոն Մարուքյան
Մայիսի 3-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ռուսաստանի և Մոնղոլիայի սահմանի շրջանում: Այդ մասին հայտնել է Եվրոպամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է լուսանկարներ՝ գրելով. «Հազարավոր մարդկանց գլուխը կերած դավաճան խունտայի հրճվանքը»։
Սիրիայում նախագահի թեկնածու է դարձել երեք հավակնորդ, որոնք հավաքել են պատգամավորների անհրաժեշտ քանակությամբ ձայներ. նրանց թվում է պետության ներկայիս ղեկավար Բաշար Ասադը: Այդ մասին հայտարարել է ՍԱՀ-ի բարձրագույն սահմանադրական դատարանի ղեկավար Մոհամադ Լյահամը:
Վլադիմիր Վարդանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
Մայիսի 1-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Իսակովի փողոցների խաչմերուկում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հայաստաբնի Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանն այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան, տեղեկացել ինստիտուտի կողմից իրականացվող ծրագրերի ու նախագծերի մասին:
Ամբողջ աշխարհը, ավելի ճիշտ աշխարհի այն հատվածը, որ մեզ ճանաչում է, այլեւս մեզ չի հարգում, չի հասկանում, ավելին, նույնիսկ ծիծաղում է մեզ վրա, երբ տեսնում է, որ պատերազմի ավարտից, ավելի ճիշտ խայտառակ պարտության ավարտից հետո մոլագար մարդասպանը, պարտության խորհրդանիշը դեռ ելույթ է ունենում Ազգային ժողովում։