Բաժիններ՝

5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանի և Մոնղոլիայի սահմանի մոտ

Մայիսի 3-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ռուսաստանի և Մոնղոլիայի սահմանի շրջանում: Այդ մասին հայտնել է Եվրոպամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Անգարսկից (բնակչությունը շուրջ 225 հազար) 269 կիլոմետր դեպի հարավ – արևմուտք և Մոնղոլիայի Տուրտ բնակավայրից, որտեղ բնակվում է 2,1 հազար մարդ, 23 կիլոմետր դեպի հարավ – արևեմուտք: Օջախն ընկած է եղել շուրջ 10 կիլոմետր խորության վրա:

Տուժածների և հնարավոր ավերածությունների մասին տեղեկատվություն այս պահին չի ստացվել:

«3 – 4 բալ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել 16:46-ին (Երևանի ժամանակով 12:46-ին): Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Բայկալի մասնաճյուղի մասնագետների տեղեկատվությամբ՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մոնղոլիայի Խուբսուգուլ լճի շրջանում: (…) էպիկենտրոնում երկրաշարժի հնարավոր առավելագույն ինտենսիվությունը 7,9 է, մագնիտուդը՝ 5,9»,- ասված է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս