Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի՝ թուրքական ֆեսով լուսանկարը փակցրեց ԱԺ դռան վրա. նրան բերման ենթարկեցին

Այսօր մոտոցիկլետով մի քաղաքացի Նիկոլ Փաշինյանի՝ թուրքական ֆեսով լուսանկարները  բերել էր Ազգային ժողովի մուտքի մոտ։ Լուսանկարներից մեկը նա փակցրեց Բաղրամյանի մուտքի դռան վրա, ինչը նկատեցին ոստիկանները և քաղաքացուն հորդորեցին հանել այն։

Սակայն քաղաքացին լուսանկարները չհանեց՝ հավելելով, որ այդ քայլով ուզում է «վարչապետին հիշեցնել իրա դեմքը»: Ի վերջո, ոստիկաններից մեկը պոկեց ԱԺ մուտքի դռան վրա փակցված նկարը,  մեկ այլ ոստիկան էլ հեռախոսով կապ էր հաստատում, ամենայն հավանականությամբ, ղեկավարության հետ ճշտելու հետագա անելիքը: Ոստիկաններն արգելեցին տեղից  շարժվել, այդ ընթացքում նա  զանգահարեց ինչ որ մեկին և  տեղեկացրեց, որ իրեն բերման են ենթարկում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31