«Մոլագար մարդասպան, չշշկռվես». Գեղամ Նազարյան
Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ամբողջ աշխարհը, ավելի ճիշտ աշխարհի այն հատվածը, որ մեզ ճանաչում է, այլեւս մեզ չի հարգում, չի հասկանում, ավելին, նույնիսկ ծիծաղում է մեզ վրա, երբ տեսնում է, որ պատերազմի ավարտից, ավելի ճիշտ խայտառակ պարտության ավարտից հետո մոլագար մարդասպանը, պարտության խորհրդանիշը դեռ ելույթ է ունենում Ազգային ժողովում։
Կապիտուլյանտն արդեն քարոզարշավ է սկսել ու բացել ստերի տոպրակը, բայց կարեւորն այսօր այն չէ, թե ինչ սուտ է ասում, այլ այն, որ նա դեռ կալանավորված չէ։
Աշխարհը չի կարող հարգել մեզ։ Մենք թույլ ենք տալիս, որ պարտության խորհրդանիշը ոչ միայն մասնակցի ընտրություններին, այլ նաեւ հոխորտա, շարունակի ծաղրի մեր անցյալը։
Ստացվում է, որ այսօր նույն կերպ կարող էին մեր խորհրդարանում ելույթ ունենալ Ալիեւն ու Էրդողանը։ Մենք ձեւացնում ենք, թե մոռացել ենք, որ Էրդողանն ու Ալիեւը մի քանի անգամ արդեն բացահայտ աջակցել են պարտության խորհրդանիշին եւ նույնքան անգամ էլ սպառնացել նրա դեմ պայքարող ուժերին։
Մենք այնքան թույլ ենք, որ նույնիսկ լրատվամիջոցները, լրագրողները, քաղաքական գործիչները, խորհրդարանական, այսպես կոչված, ընդդիմադիր ուժերը չկարողացան բոյկոտել մոլագար մարդասպանին։
Եւ եկանք հասանք մի կետի, որ այս խավարասերը եկավ կանգնեց խորհրդարանի ամբիոնի մոտ ու բերանը ծռելով, զզվանքը հայ ժողովրդից չթաքցնելով ասաց՝ դուք մի կայացած կառույց ունեիք՝ կոռուպցիան էր, որը մենք էկանք ու քարուքանդ արինք։
Փաստորեն կապիտուլյանտը կոռուպցիան նույնացրել է մեր բանակի, մեր Արցախի, մեր Սյունիքի ու մեր լույս տղերքի հետ, որոնց նա սպանեց։ Այո, տականք, մոլագար մարդասպան, դուք՝ ձեր ավազակախմբով եկաք ու քանդեցինք մեր կայացած ու երջանիկ օջախները, մեր մարտունակ ու ուժեղ բանակը, մեր սիրուն, Հայաստանի վահան Արցախը, Հայաստանի ողնաշար Սյունիքը։
Մոլագար մարդասպան, չշշկռվես։ Պատասխան ես տալու օրենքի առաջ՝ ազգի առաջ, մեր առաջ ու քեզ քո Էրդողանն ու ալիեւը չեն օգնի։ Պատասխան եք տալու նաեւ դուք, ովքեր սրան ծափահարում եք, նրա առաջ նստում եւ խելոք լսում ու անգամ հարցեր տալիս։ Բոլորդ եք պատասխան տալու ու սրանք հենց այնպես խոսքեր չեն»։