Բաժիններ՝

Բիլ և Մելինդա Գեյթսերը որոշել են բաժանվել 27 տարվա ամուսնությունից հետո

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը և նրա կինը՝ Մելինդա Գեյթսը, ապահարզանի մասին են հայտարարել 27 տարվա ամուսնությունից հետո: Այդ մասին նրանք հայտնել են միանման թվիթներում:

«Երկար խորհրդածություններից և մեր հարաբերությունների վրա լուրջ աշխատելուց հետո մենք որոշել ենք վերջ դնել մեր ամուսնությանը: Այս 27 տարվա ընթացքում մենք դաստիարակել ենք արտակարգ երեխաներ և ստեղծել հիմնադրամ, որն աշխատում է ամբողջ աշխարհում, որպեսզի բոլոր մարդկանց հնարավորություն տա վարելու առողջ և արդյունավետ կյանք»,-ասվում է հաղորդագրության մեջ: Զույգը նշել է, որ համատեղ աշխատանքը կշարունակեն իրենց կողմից հիմնված բարեգործական Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամում: MarketWatch-ը հիշեցնում է, որ զույգը ծանոթացել է 1987 թվականին, երբ Մելինդան սկել է Microsoft-ում աշխատել որպես արտադրանքի գծով մենեջեր: Նրանք ամուսնացել են 1994 թվականին Հավայան կղզիներում: Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են երեք զավակ՝ Ջենիֆեր Կատարին Գեյթսը, Ռորի Ջոն Գեյթսը և Ֆիբի Ադել Գեյթսը:

2000 թվականին ամուսինները հիմնել են Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը, որն զբաղվում է գլոբալ առողջապահության զարգացմամբ, չքավորության և սովի դեմ պայքարով, ԱՄՆ-ի կրթությանն աջակցելով: Բացի Բիլ և Մելինդա Գեյթսերից, Հիմնադրամի հոգաբարձու է հանդիսանում ամերիկացի ձեռնարկատեր և ներդրող Ուորեն Բաֆեթը: Նվիրատվությունների գումարը կազմում է մոտավորապես 50 միլիարդ դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31