«Կրկին մութ ամպեր են հավաքվել Գարեգին Նժդեհի արձանի շուրջ․ այս անգամ նաև Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի ձեռքով․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Գարեգին Նժդեհի արձանի լուսանկարը՝ գրելով․ «Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես և օրեր առաջ Արցախից գրել էի, կրկին մութ ամպեր են հավաքվել Գարեգին Նժդեհի արձանի շուրջ և այս անգամ այն ոչ միայն ռուս բարձրաստիճան սպայի, այլ նաև Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի ձեռքով։

Մարտունեցիների համառ պնդման շնորհիվ արձանը մնացել է իր տեղում, սակայն վտանգը չի չեզոքացել, քանի որ ինչպես և խոստացել էին, միչև մայիսի 9–ը պետք է «արջի ծառայություն» մատուցեն ռուսական կողմին և իրականացնեն ֆաշիստական Թուրքիայի ու Ադրբեջանի հերթական կապրիզն ու տրվեն դրանց հրահրումներին։ Միասնական պետք է լինենք և մարտունեցիներին իրենց ազնիվ պայքարում չթողնենք մենակ։ Նժդեհի արձանի տեղում մնալը ոչ միայն մարտունեցիների խնդիրն է, այլ յուրաքանչյուր իրեն հարգող հայ մարդու»։

Նա նաև գրել է, որ առաջիկայում առավել մանրամասն կներկայացնի իրավիճակը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31