Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Թուրքիան. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայոց ցեղասպանությունը ժխտող հայտարարություններով պարբերաբար հանդես է գալիս Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Նա զինվորականի պարտաճանաչությամբ նույնությամբ կրկնում է պաշտոնական Անկարայի ժխտողական դիրքրոշումը ներկայացնող նույն տեքստը: Աքարը փորձում է խմբագրել սեփական երկրի որոշումները, որոնք կայացվել են Հայոց ցեղասպանության հարցում, քանզի բոլորին հայտնի փաստ է, որ Թուրքիան առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը…

Մինչ Թուրքիայի ռազմական կառույցի ղեկավարը սպառնում է ԱՄՆ-ին, ամերիկացի մի խումբ դեմոկրատ սենատորներ օրինագիծ են ներկայացրել, որով ԱՄՆ-ին առաջարկում են Թուրքիայի կառավարության դեմ պատժամիջոցներ կիրառել, եթե Անկարան քայլեր չձեռնարկի վատթարացող մարդու իրավունքների իրավիճակը շտկելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31