Կոնվերս Բանկ. Եվս մեկ Cashback եւս մեկ տոնի կապակցությամբ
Մայիսմեկյան տոնի կապակցությամբ Կոնվերս Բանկը հանդես է գալիս հաճախորդների խրախուսման հերթական ակցիայով:
«Գնահատում ենք Բանկի նկատմամբ գործընկերների ու հաճախորդների վստահությունը: Շնորհավորում ենք մայիսի մեկի՝ Աշխատակցի օրվա կապակցությամբ եւ Բանկի կորպորատիվ աշխատավարձային պայմանագրի շրջանակներում աշխատավարձ ստացող հաճախորդներին առաջարկում մայիսի 1-2-ին կատարել անկանխիկ գնումներ ու օգտվել մինչեւ 20 հազար դրամի չափով գումարի վերադարձի հնարավորությունից»,- ասել են Կոնվերս Բանկում:
Խրախուսման ակցիաները լինելու են շարունակական. Բանկը պարբերաբար հանդես է գալու հաճախորդների խրախուսման շահավետ եւ հետաքրքիր առաջարկներով:
Ակցիայի մանրամասները՝ այստեղ․
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: