Բաժիններ՝

Ճշմարտությունը ճանաչման կարիք ունի. Նիդերլանդների պատգամավորները՝ Ցեղասպանության տարելիցի առիթով

Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները հայտնել են Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատելու իրենց պատրաստակամությունը:

«Հայոց ցեղասպանության շարունակական ոգեկոչումը արդարության վերականգնում է․ արդարության վերականգնում հայ համայնքի համար, արդարության վերականգնում պատմության համար, արդարության վերականգնում ճշմարտության համար։ Իսկ ճշմարտությունը ճանաչման կարիք ունի, հայ համայնքին, հույներին, ասորիներին պատճառված տառապանքների ճանաչման։ Եվ մենք պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ՝ Նիդերլանդներում և արտերկրում»,-նշել է պատգամավոր Ագնես Մուլդերն ու շեշտել, որ այդ հարցում հայ ժողովրդի կողքին է:

Պատգամավոր Կես ֆան դեր Ստայն էլ նկատել է, որ 1915-ին տեղի ունեցածը միանշանակ ցեղասպանություն է եղել: «Դա նաև ցեղասպանություն է այն ցավով, որը զգում են մարդիկ սերնդեսերունդ։ Ուստի, մենք ցանկանում ենք և պարտավոր ենք մտածել դրա մասին, որպեսզի չմոռանանք և դասեր քաղենք ապագայի համար»,-ասել է նա:

Պատգամավորն այդ վայրագությունները հերքելը կամ նսեմացնելը սարսափելի է համարել: «Կա միայն մեկ ապագա, այն է՝ անկեղծորեն առերեսվել պատմության հետ»,-նշել է Կես ֆան դեր Ստայը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս