
Լապորտան Սուպերլիգայի պայմանավորվածության մասին տեղեկացրել է Լա լիգայի նախագահին 3 օր շուտ

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Լա Լիգայի ղեկավար Խավիեր Տեբասին Եվրոպական Սուպերլիգա ստեղծելու ծրագրերի մասին պատմել է նոր մրցաշարի պաշտոնական հայտարարությունից մի քանի օր առաջ:
Անցյալ հինգշաբթի՝ ապրիլի 15-ին, Լապորտան և Տեբասը հանդիպել են գալա ընթրիքին: Լա Լիգայի ղեկավարը ժամանել է այնտեղ՝ շնորհավորելու մարզչին «Բարսելոնայի» նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ:
Զրույցի ընթացքում Լապորտան Տեբասին պատմել է Սուպերլիգա ստեղծելու ծրագրերի մասին և ասել, որ վեց ակումբներ արդեն հաստատել են մրցաշարին մասնակցելու իրենց մտադրությունը:
Ընթրիքից հետո Լա Լիգայի նախագահը այս տեղեկությունը զեկուցել է ֆուտբոլի ազգային ֆեդերացիաների ղեկավարներին, եվրոպական որոշ բարձրակարգ ակումբների ղեկավարներին և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին, գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով The New York Times-ին։
Սուպերլիգայի ստեղծման մասին հայտարարվեց այս շաբաթ։ Սակայն երկու օր անց վեց անգլիական ակումբ հայտարարեցին մրցաշարից դուրս գալու մասին, նրանց հետևեցին ևս մի քանի ակումբներ:
Սիրարփի Աղաբաբյան