
«Համաշխարհային ամբողջ ֆուտբոլում լրատվամիջոցների իրավունքների համար այնքան գումար չկա, որքան նրանք նկարում էին Սուպերլիգայի շնորհանդեսներում»․ Տեբաս

Լա Լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի խոսքերը Սուպերլիգայի մասին:
– Ֆլորենտինո Պերեսը շարունակում է ասել, որ գաղափարը կենդանի է: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է նա դեռ հավատում այս բուրգի սխեման կառուցելուն:
– Անկեղծ ասած, ես պատրաստ չեմ դա բուրգ անվանել: Ես ընդհանրապես չգիտեմ, թե ինչ երկրաչափություն է պատկերացրել պարոն Պերեսն այնտեղ: Ես հաստատ գիտեմ, որ նրանց ամբողջ Սուպերլիգան սուտ է, դա պարզապես PowerPoint լիգա է, ամեն ինչ կառուցված է կեղծ խոստումների ու թվերի վրա:
Այո, ամբողջ համաշխարհային ֆուտբոլում լրատվամիջոցների իրավունքների համար այնքան գումար չկա, որքան նրանք նկարում էին իրենց շնորհանդեսներում: Այնպես որ, այդ ամենը սուտ է, իրականության հետ ոչ մի ընդհանուր բան չկա:
Սիրարփի Աղաբաբյան