«Հիմա հասկանո՞ւմ եք՝ ինչո՞ւ են Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը իրար հերթ չտալով Սյունիք այցելում»․ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանը Ղազախստանում պատվիրել է AZ8A մակնիշի 40 էլեկտրաքարշ։ Այս գործարանը Ղազախստանում կառուցվել է Ալստոմի հետ համատեղ։ Պատվերն արդեն իրացված է 50%-ով։ Ուրեմն Բաքուն վստահ է. Մեղրու միջոցով կապը Նախիջևանի հետ անխուսափելի է։ Ինչո՞ւ է վստահ։ Պարզ է՝ կա պայմանավորվածություն ՀՀ իշխանությունների հետ։ Բա ինչո՞ւ ՀՀ իշխանություններն այդ մասին հանրությանը տեղյակ չեն պահում։

Հիմա հասկանո՞ւմ եք՝ ինչո՞ւ են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրար հերթ չտալով Սյունիք այցելում։ Հերթական անգամ ժողովրդին սիրաշահելու և խաբելու խնդիր կա»։

Տեսանյութեր

Լրահոս