
Իրաքի ամերիկյան ռազմակայանը հրթիռակոծության է ենթարկվել

Մի քանի հրթիռ է պայթել «Վիկտորիա» ռազմական ճամբարի մերձակայքի տարածքում, որտեղ գտնվում են ամերիկացի զինվորականները: Այդ մասին հաղորդել է Shafaq News-ը:
Ճամբարը գտնվում է Բաղդադի միջազգային օդանավակայանից ոչ հեռու: Աղբյուրը Shafaq News գործակալությանը հայտնել է, որ «անհայտ անձինք երեք հրթիռ են արձակել Բաղդադի միջազգային օդանավակայանի ռազմակայանի ուղղությամբ»:
Նախնական տեղեկատվության համաձայն, գրոհի հետեւանքով ոչ ոք չի տուժել, սակայն C-RAM համակարգը չի կարողացել ոչնչացնել կամ հայտնաբերել հրթիռները: Իրաքյան ուժերը հրթիռակայանի որոնումներ են իրականացնում: Առկա տեղեկատվության համաձայն, դեռ ոչ մի կազմակերպության չի ստանձնել այդ գրոհի պատասխանատությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: