Սյունիքի համայնքի ղեկավարները ձերբակալվել են անմիջականորեն Նիկոլ Փաշինյանի հրահանգով. սահմանադրագետ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, սահմանադրագետ Վարդան Այվազյանի գնահատմամբ՝ երեկ Սյունիքի համայնքի ղեկավարները ձերբակալվել են անմիջականորեն Նիկոլ Փաշինյանի հրահանգով:

«Հրապարակավ տալիս եմ հաղորդում հանցագործության վերաբերյալ՝ առ այն, որ հանրապետության վարչապետ հորջորջվող Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվել է պաշտոնեական դիրքի չարաշահում, իր լիազորությունների սահմանազանցում:

Իրավապահ մարմինների ուշադրությունն եք հրավիրում այս հանգամանքին և հորդորում ենք այս փաստի առթիվ հարուցել քրեական գործ և կատարել համապատասխան քննություն: Համայնքի ղեկավարների վարքագիծը լիովին եղել է օրինաչափ՝ Սահմանադրության և գործող օրենքների շրջանակում: Սա հերթական քաղաքական հետապնդումն է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930