Գագիկ Ջհանգիրյանը դատավորներին սիրաշահելու ակցիաներ է սկսում

168.am-ի տեղեկություններով` վաղը Բարձրագույն դատական խորհրդի կազմը, ամենայն հավանականությամբ, Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ, այցեր է կատարելու Վերաքննիչ դատարաններ, նախ քաղաքացիական և վարչական, ապա քրեական։

Մեզ ասացին, որ այցի նպատակն ըստ ամենայնի հարաբերությունները կարգավորելն է դատավորների հետ։

Գագիկ Ջհանգիրյանը ըստ երևույթին արագ հասկացավ, որ դատավորներին բուռը հավաքելու պլան Ա-ն չաշխատեց, և հիմա անցել է պլան Բ-ի իրագործմանը։ Ցանկանում է հաստատվել ԲԴԽ նախագահի պաշտոնում և սիրաշահման պրոցես է սկսում։ Թերևս մտածում է, որ այս կերպ կհաջողի։

168.am-ը ավելի ուշ մանրամասներ կհաղորդի այդ հանդիպումների մասին։

 

Տեսանյութեր

Լրահոս