«Իշխանության այն ներկայացուցիչները, ովքեր պնդում էին, որ Սյունիքում խնդիր չկա, իսկ ճանապարհներն անվտանգ են, ի՞նչ են զգում, երբ նույնիսկ իրենց վարչապետն է այդ ճանապարհներով ռուսական երաշխիքներով երթևեկում»

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանության այն ներկայացուցիչները, ովքեր պնդում էին, որ Սյունիքում խնդիր չկա, իսկ ճանապարհներն անվտանգ են, ի՞նչ են զգում, երբ նույնիսկ իրենց վարչապետն է այդ ճանապարհներով ռուսական երաշխիքներով երթևեկում։

Հարմա՞ր է հայտնի կենդանու կարգավիճակում հայտնվելը։

ՌԴ սահմանապահ ծառայության պարեկային մեքենայի ուղեկցմամբ վարչապետի Սյունիքում շրջելը լավագույնս արտացոլում է մարզում և Հայաստանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի, դրա առանձնահատկությունների ու իրական սպառնալիքների մասին։

Ով Սյունիքում ու ողջ Հայաստանում իրականում գիտակցում է այս իշխանության արածի, իրականացվող քաղաքականության շարժառիթներն ու դրա հետևանքներ, բնական է, որ իր անհանդուրժողականությունը որևէ ձևով արտահայտելու է՝ ով ինչպես կկարողանա, ուժը ոնց կպատի։

Այս իշխանության՝ պետության ղեկին մնալու յուրաքանչյուր օրը, մեզ մոտեցնում է ողբերգության հաջորդ հանգրվանին, ինչի դեմը պետք է առնել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930