Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանը շնորհավորել է քրոջ ծննդյան օրը` նրան անվանելով «հայոց թագուհի»

Հայկական ծագմամբ հայտնի ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է ավագ քրոջ` Քորթնի Քարդաշյանի ծննդյան օրը` նրան անվանելով «հայոց թագուհի»։

«Ծնունդդ շնորհավոր, իմ հայոց թագուհի»,-իր շնորհավորական խոսքում մասնավորապես գրել է Քիմ Քարդաշյանը։

Ռեալիթի-շոուների աստղը նաև լուսանկարներ է հրապարակել, որոնց մեջ տեղ է գտել նաև Քիմ և Քորթնի Քարդաշյանների` Գեղարդում արված լուսանկարը նրանց` Հայաստան վերջին համատեղ այցելության ժամանակ։

Այդ լուսանկարում քույրերը կրում են սև հագուստ և հայկական արծաթյա զարդեր։

Հիշեցնենք, որ Քարդաշյան։ քույրերի հայրը հայտնի ամերիկացի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանն է։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը։

 

 

Happy Birthday to my Armenian Queen Kourtney Kardashian! The person on this planet I’ve known the longest! The person…

Posted by Kim Kardashian West on Sunday, April 18, 2021

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս