Թուրքիան աննախադեպ կերպով կզինի Ադրբեջանին. ո՞րն է Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունների նպատակը
Զորավարժությունների պլանը հաստատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Դրանց կմասնակցեն զինվորական կապավորները: Նրանք մշակել են կապի միասնական համակարգի կազմակերպման խնդիրները:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից ճշգրտել են, որ զորավարժությունների ժամանակ, որոնք անց են կացվել կապի ժամանակակից միջոցների և կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ, իրականացվել է զորքերի փոխգործակցության, կառավարման դաշտային կետերի կազմակերպման ու այլ միջոցառումներ:
Միևնույն ժամանակ Թուրքիան մտադիր է աննախադեպ կերպով Ադրբեջանը զինել ժամանակակից զենքերով:
Ղարաբաղում լարվածության ուժգնացման հերթական ֆոնին հայտնի դարձավ այն մասին, որ Թուրքիան մտադիր է սկսել Ադրբեջան մատակարարել աննախադեպ զինամթերք: Ընդ որում, խոսքը գնում է հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքերի, տանկերի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և, ամենայն հավանականությամբ, նույնիսկ մարտական ուղղաթիռների մասին:
Խոսքն ադրբեջանական բանակի լրջագույն մոդեռնիզացիայի մասին է, ինչը, շատ հավանական է, կապված է Անկարայի և Բաքվի՝ տարածաշրջանում ռազմական կոնֆլիկտը շարունակելու մտադրությունների հետ, քանի որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանական և թուրքական համատեղ բանակը պատրաստվում է ներխուժել Սյունիքի մարզ, ուր արդեն օպերատիվ կերպով տեղակայված է ռուսական ռազմաբազա, ինչի մասին հայտարարվել է:
Ավելի վաղ ի հայտ եկած տվյալների համաձայն՝ Անկարան ու Բաքուն պայմանավորվել են Ադրբեջան մատակարել մինչև 40 Bayraktar TB2 ԱԹՍ-ներ, ինչի մասին վկայում է այն ինֆորմացիան, որ պատրաստվում են մեծ քանակությամբ թուրքական արտադրության դրոնների օպերատորներ, սակայն այդ լուրերի պաշտոնական հավաստումները դեռ չկան:
Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը