
«Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին՝ ժամը 15:00-ին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Հանդիպումը պետք է կայանար ապրիլի 9-ին, սակայն հետաձգվել էր ֆորս-մաժորային իրավիճակի պատճառով:
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Նոա»-ն և «Փյունիկ»-ը: Երկու թիմերին չհաջողվեց մեկ մեկու դարպասը գրավել հիմնական ժամանակում: Հայաստանի գործող գավաթակիր «Նոա»-ին հաղթանակ կորզեց ավելացված ժամանակի 90+4-րդ րոպեին: Վլադիմիր Ազարովի գոլը հաղթական դարձավ իր թիմի համար: