Բաժիններ՝

Ավստրիայում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է «Սպուտնիկ V»-ի շուրջ ստեղծված «կեղտոտ խաղերի» մասին

Ավստրիայում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Լյուբինսկանին հայտարարել է COVID-19-ի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի շուրջ ստեղծված «կեղտոտ խաղերի» մասին:

Նրա խոսքով՝ Ավստրիայում պատվաստանյութի մատակարարման պայմանագիրը գրեթե պատրաստ է, հաջորդ շաբաթ դրա ստորագրման դեպքում պատրաստուկի առաջին խմբաքանակները կարող են տեղ հասնել մինչեւ ապրիլի վերջը: «Մյուս պատվաստանյութերի մատակարարման հետ կապված խնդիրներ կան, մենք պատրաստ ենք օգնել Ավստրիային: Բայց դրա շուրջ կեղտոտ խաղեր են ընթանում: Խոսքը հսկայական դեղագործական կոնցեռների մասին է»,-ասել է Լյուբինսկին ավստրիական Salzburger Nachrichten թերթին տված հարցազրույցում:

«Ամենասկզբից պատվաստանյութը ներկայացվել է վատ լույսով: Այնուհետեւ Lancet-ը դրական վերլուծություն է հրապարակել դրա մասին: Շուրջ 60 երկիր արդեն կիրառում է «Սպուտնիկ V»-ն:Այժմ հանկարծ խոսում են ոչ բավականաչափ արտադրության մասին: Այդ լոբբիզմը տիրում է ամենուրեք; Նա հայտարարում է այն մասին, որ «Սպուտնիկ V»-ն չպետք է օգտագործել, որովհետեւ պատվաստանյութը ռուսաստանյան է: Բայց մարդիկ, այդ թվում՝ Ավստրիայում, տեսնում են դա: Հարցումների համաձայն, երկու երրորդը պատրաստ է ստանալ այդ պատվաստանյութը»,-եզրափակել է Լյուբինսկին:

Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել էր, որ վճռականորեն հանդես է գալիս Ռուսաստանից «Սպուտնիկ V» պատվաստանյութը ձեռք բերելու օգտին, ինչպես նաեւ ընդունել է ազգային մակարդակով պատվաստանյութի գրանցման հնարավորությունը: «Սպուտնիկ V»-ին հավանություն են տվել 1,5 միլիարդ բնակչությամբ գրեթե 60 երկրներում: Պատվաստանյութի՝ 91,6 տոկոսով արդյունավետությունը հաստատվել է The Lancet բժշկական առաջատար հանդեսում՝ տվյալների հրապարակմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս