Բաժիններ՝

Գրպանահատություն՝ ավտոբուսում

Ապրիլի 5-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում 74-ամյա մի տղամարդ հաղորդում էր տվել: Մոտ կես ժամ առաջ նկատել էր, որ երթուղային ավտոբուսում իր գրպանից գողացել են բջջային հեռախոսը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, որոնք մասնագիտացած են հենց գրպանահատության դեմ պայքարում, գործեցին ոչ միայն արագ, այլև արդյունավետ: Ահազանգից հինգ րոպե անց Աբովյան փողոցում նրանք հայտնաբերեցին և, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Կոնդի բնակիչ, 34-ամյա մի տղամարդու:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել և վերադարձվել է տիրոջը: Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930