ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ «Աստրա զենեկայի» վերաբերյալ բոլոր հրապարակումները պաշտոնական բնույթ չեն կրում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ուկրաինացի իր գործընկեր Վլադիմիր Զելենսկուն հավաստիացրել է Կանադայի կողմից Ուկրաինային անսասան աջակցություն ցուցաբերելու հարցում:
Այսօր ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման կանայք երթ էին կազմակերպել դեպի Կառավարություն՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով: Նրանք իրենց միանալու կոչ էին տարածել, որում ասված էր, որ «ապրիլի 7-ին կանանցով Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով շարժվելու ենք դեպի կառավարության շենք՝ դուրս շպրտելու ազգային ամոթի ու ողբերգության պատճառ դարձած դավաճանին և իր թրքահպատակ խմբակին»:
Եթե ԱՄՆ-ը ցույց տա իր ազնվությունը, մենք կկարողանանք միջուկային գործարքի շուրջ բանակցություններ անցկացնել 4+1 ձեւաչափով:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը կարծում է, որ գնաճից մինչև տնտեսական անկում, գործազրկության մակարդակի անկում, իրական եկամուտների նվազում և աղքատության մակարդակի աճ՝ այս բոլորի իրական պատճառը տոտալ անպատասխանատվությունն է, ականջահաճո խոստումները և դրան հակառակ իրավիճակ, գործողություն ու վարքագիծ՝ պետական կառավարման մարմինների կողմից:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանին:
Ադրբեջանցի հասարակական գործիչ Թուրալ Գյանջալիևն իր համար ցանկալին ներկայացրել է իրականության տեղ:
Ոստիկանները ուժ են կիրառում կին ցուցարարների նկատմամբ
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը և կից օրենքների փաթեթը։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում օրակարգը հաստատելուց հետո, հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը մի քանի դիտարկում արեց՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի Սևանում հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ։
Լարված իրավիճակ Կառավարության առջև. կանայք ձու նետեցին շենքի վրա
Տևական դադարից հետո ապրիլի 10-ին տեղի կունենա ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստը:
Թեհրանը հավաստում է Կարմիր ծովում իրանական Saviz նավում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը, որի պատճառները պարզվում են:
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հարցերը, կայացել է ապրիլի 7-ին:
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության վիճակը գնահատվում է որպես կայուն լարված:
Ռուսաստանը պատրաստ է տեղեկատվական թափանցիկության հիման վրա կարիքավոր երկրներին պատվաստանյութեր մատակարարել COVID-19-ի դեմ:
«Խիղճ ունեցեք, փոխարժեքը չեք կարողանում կայուն պահել, գոնե դեղերի շուկայում խիստ կարգավորումներ մտցրեք, մարդկանց օգնեք համավարակի պայմաններում, որ էլ ավելի չվատթարանա վիճակները»:
2020թ. օգոստոսին աշխատանքից ազատվեց Նիկոլ Փաշինյանի հանրահայտ ուսապարկը բռնող Ղազար Ղազարյանը, ում դերակատարությունը վարչապետի աթոռը զբաղեցնող անձի անվտանգությունն ապահովող թիմում մինչև վերջ այդպես էլ ոչ ոք չհասկացավ: Ըստ էության, նրան միշտ Փաշինյանի կողքին տեսնում էինք՝ ուսին վերջինիս ուսապարկը գցած քայլելիս:
Ապրիլի 5-ին, ժամը 04.00-ին, Երևանի Շիրակի փողոցում «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել մոտ 50 տարեկան, ինքնությունը չպարզված տղամարդու, որը տեղում մահացել էր:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ ՍԴ որոշման առնչությամբ որևէ մեկնաբանություն չունի։ Ասում է՝ պետք է պատասխանատու մարմիններն այդ ամենը մեկնաբանեն, քանի որ Արդարադատության նախարարը չի կարող պատասխանել կոնկրետ քրեական գործերով, կոնկրետ հետևանքների մասին հարցերի։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) շուրջ հյուսվող իշխանական թնջուկը նոր երանգներ է ստանում։ Այս անգամ խաղի մեջ ներգրավվել է Ուկրաինայում Ռուսաստանի նախկին դեսպան, Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը։
Կանանց երթ՝ Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ
Ի՞նչ պետք է անի հայկական կողմը՝ Ադրբեջանի տարածքում հայտնված հայկական մշակութային ժառանգության պահպանման համար. ՈՒՂԻՂ
Ապրիլի 7-ին, ժամը 10:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում՝ «Լամբադա» կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։
Ամենակայունը, զորեղն ու արժեքավորը բոլոր ժամանակներում՝ մայրական սերը և հոգատարությունը:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 6-ին այցելել է ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր, ստուգել անձնակազմի պատրաստականության մակարդակը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն ապրիլի 7-ին շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: