Բաժիններ՝

Շուրջ հինգ ամսվա մեջ դրամը ԱՄՆ դոլարի համեմատ արժեզրկվել է ավելի քան 10%-ով. սա ուղղակիորեն հանգեցնելու է աղքատների թվի ավելացման

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շուրջ հինգ ամսվա մեջ դրամը ԱՄՆ դոլարի համեմատ արժեզրկվել է ավելի քան 10%-ով:

Սա ուղղակիորեն հանգեցնելու է աղքատների թվի ավելացման և ծայրահեղ աղքատության ընդլայնման: Շուկայում սննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների (որոնց գերակշիռ մասը ներկրվում է) թանկացումների հիմնական պատճառը սա է:

Համավարակի դեմ պայքարում, երբ դեղորայքը ամբողջովին ներկրվում է, պետության նման քաղաքականությունը անպատասխանատվության դրսևորում է քաղաքացիների հանդեպ:

Խիղճ ունեցեք, փոխարժեքը չեք կարողանում կայուն պահել, գոնե դեղերի շուկայում խիստ կարգավորումներ մտցրեք, մարդկանց օգնեք համավարակի պայմաններում, որ էլ ավելի չվատթարանա վիճակները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս