Բաժիններ՝

Ոստիկանները պարզել են վրաերթի ենթարկված քաղաքացու ինքնությունը

Ապրիլի 5-ին, ժամը 04.00-ին, Երևանի Շիրակի փողոցում «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել մոտ 50 տարեկան, ինքնությունը չպարզված տղամարդու, որը տեղում մահացել էր:

Նույն օրը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել 60-ամյա Մանվել Անտոնյանի անհետ կորելու մասին։
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 5-ին վրաերթի ենթարկված անձը անհետ կորած համարվող Մանվել Անտոնյանն է:

Քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930