Ավտովթար` «Լամբադա» կամրջի մոտ

Ապրիլի 7-ին, ժամը 10:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում՝ «Լամբադա» կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Honda Accord» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ն․, ծնված 1962 թ.) բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Տեսանյութեր

Լրահոս