Բաժիններ՝

Սուեզի ջրանցքում Ever Given բեռնարկղանավը հանել են ծանծաղուտից. Bloomberg

Փրկարարական անձնակազմերը Սուեզի ջրանցքում ծանծաղուտից հանել են Ever Given բեռնարկղանվը: Մարտի 29-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Inchcape Shipping ընկերությունը, որն զբաղվում է ծովային փոխադրումներով։

Առայժմ չի ճշտվում, թե որքան շուտ կվերականգնվի երթեւեկությունոը ջրային մայրուղով:

Իր հերթին The Wall Street Journal թերթը, վկայակոչելով ջրանցքի վարչության ղեկավար Ուսամա Ռաբիային, տեղեկացնում է, որ բեռնարկղանավն առայժմ հաջողվել է ծանծաղուտից հանել մասնակիորեն: Այժմ քարշիչները փորձում են ուղղել նավի ընթացքի ուղղությունը:

«Դա լավ նորություն է,- ասել է Ռաբիան:- Մենք դեռ չենք ավարտել, բայց այն շարժվել է տեղից»:

220 հազար ջրատարողությամբ եւ 400 մետր երկարությամբ բեռնարկղանավը պատկանում է Ճապոնիայի Shohei Kisen ընկերությանը եւ նավարկում է պանամական դրոշի ներքո: Մարտի 23-ին նավը փակել է Սուեզի ջրանցքի միամայրուղային հարավային մասը սաստիկ քամու եւ ավազամրրիկի պատճառով՝ փոխելով ընթացքի ուղղությունն եւ ցռուկով ու խելով դեմ առնելով հունի ափին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս