Բաժիններ՝

Չինաստանի և Մոնղոլիայի անապատներից ավազի ամպը ծածկել է Ճապոնիայի հարավ – արևմուտքը

Մարտի 29-ին մանրագույն ավազի վիթխարի ամպը ծածկել է Ճապոնիայի հիմնական տարածքի հարավ – արեւմտյան շրջանները: Երկրի օդերեւութաբանական վարչությունը դրա պատճառով իր կայքում նախազգուշացրել է ճանապարհներին տեսանելիության վատթարացման մասին եւ ավտոմոբիլների վարորդներին բարձր զգոնության կոչ է արել։

Չինաստանի եւ Մոնղոլիայի անապատային շրջաններից մանրագույն ավազը բերում է արեւմտյան կայուն քային, ներկայումս այդ ամպը հասել է Ճապոնիայի Կյուսյու եւ Սիկոկու կղզիներ:

Կյուսյուի Ֆուկուոկա քաղաքում մարտի 29-ին ճանապարհներին տեսնաելիությունը որոշ պահերի կրճատվել է մինչեւ 2 կիլոմետր: Սպասվում է, որ ավազը մարտի 30-ին կհասնի նաեւ Ճապնիայի Հոնսյու գլխավոր կղզու հյուսիս – արեւելյան շրջաններ, ներառյալ Տոկիոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս