Բաժիններ՝

Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութ են ստացել 2,2 միլիոն ռուսաստանցիներ

Շուրջ 2,2 միլիոն մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին բաղադրիչը, երկու բաղադրիչներն ստացել է ավելի քան 1,7 միլիոն ռուսաստանցի: Այդ մասին հայտնել է Գամալեյայի անվան կենտրոնի փոխտնօրեն Դենիս Լոգունովը:

«Շուրջ 2,2 միլիոն մարդ ստացել է պատվաստանյութի մի բաղադրիչը, երկու բաղադրիչներն ստացել է ավելի քան 1,7 միլիոն ռուսաստանցի: Կարելի է նշել պատվաստանյութի անվտանգության լավ մակարդակը»,-հայտնել է Լոգունովը՝ հանդես գալով «COVID-19-ի դեմ պատվաստում. արդյունավետ բարիեր՝ համավարակի մարտահրավերներին» կլոր սեղանի շրջանակներում: Նա նաեւ պատմել է, թե ռուսաստանցիների հիմնական մասը երբ կկարողանա ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:

«Ըստ լավատեսական սցենարի, մինչեւ ամառվա կեսերը կարող է անցկացվել բնակչության պատվաստման հիմնական մասն այնպես, որ թիվը կհասնի իմունային շերտավորման 70 տոկոսի. դա պայման է, որը թույլ է տալիս կասեցնել համաճարակաբանական գործընթացը. վատատեսական սցենարով՝ մինչեւ աշնան սկիզբը (պատվաստման գործընթացը) կավարտվի»,-ասել է Լոգունովը:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցել է 2020 թվականի օգոստոսին, որը մշակել է Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ն՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն դարձել է COVID-19-ի կանխարգելման՝ աշխարհում առաջին պատվաստանյութը:

Lancet գիտական հանդեսը փետրվարի 2-ին հրապարակել է «Սպուտնիկ V»-ի կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի արդյունքները, որոնք հաստատում են դրա բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը: Կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի ընթացքում «Սպուտնիկ V»-ն արձանագրել է արդյունավետության, իմունոգենության եւ անվտանգության բարձր ցուցանիշներ. պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 91,6 տոկոս: Այն լիակատար պաշտպանություն է ապահովում նոր կորոնավիրուսային վարակով հիվանդության ծանր դեպքերից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս