Բաժիններ՝

Motorola-ն որոշել է հարվածադիմացկուն սմարթֆոններ թողարկել

Motorola ընկերությունը մտադիր է արտաքին ներգործությունից պաշտպանված սմարթֆոններ վերադարձնել շուկա: Դրանց մշակման գործընկերը կդառնա բրիտանական Bullit Group-ը, որը Cat, Kodak եւ Land Rover հարվածադիմացկուն հեռախոսների բրենդների սեփականատերն է։

Ընկերությունների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ դաշինքը կզբաղվի փոշուց եւ խոնավությունից պաշտպանված հեռախոսների մշակմամբ՝ Moto բրենդի ներքո: Ապագա շարքի բոլոր սմարթֆոնները կունենան նաեւ հարվածադիմացկունություն:

Motorola-ի վերջին սմարթֆոնը, որի մեջ առանձնահատուկ ամրության մասին է հայտարարվել, եղել է բազմաշերտ պոլիմերից բաղկացած ոչ մեծ էկրանով Moto Z2 Force-ը: Ավելի մանրամասն տեղեկատվություն Moto-ի պաշտպանված նոր հեռախոսի մասին կներկայացվի 2021 թվականի գարնանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728