«Եկեք իրատես լինենք, ամեն ինչ բարդ է, հատկապես Չեմպիոնների լիգայում»․ Պիկե
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է «Կադիսի» հետ Լա լիգայի խաղի արդյունքը (1:1):
Երկու միավոր կորցնելու մասին
«Դա շատ ցավալի է, քանի որ «Ատլետիկոյի» պարտությունը մեզ հնարավորություն տվեց: Մենք շատ հնարավորություններ ստեղծեցինք և մի քանի անգամ չիրացրեցինք դրանք: Հետո՝ տուգանային հարված 90-րդ րոպեին:
Երկու միավորի կորուստը դժվար է ընդունել: Կարևոր էր երեք միավոր վաստակելն ու ավելի վեր բարձրանալը»:
Տիտղոսների հնարավորությունների մասին
«Յուրաքանչյուր հանդիպումից հետո, երբ չենք կարողանում հաղթել, շանսերը նվազում են: Լա Լիգան տևում է երկար ժամանակ, առջևում կա կարևոր հատված, բայց ամեն ինչ կախված կլինի հաջորդ խաղերից: Եթե մենք խաղանք լավ դինամիկայով, ինչը թույլ կտա մեզ հասնել ցանկալի արդյունքների, շանսեր կլինեն: Մենք պետք է փորձենք: Սա ուժեղ հարված է:
Եկեք իրատես լինենք, հատկապես Չեմպիոնների լիգայում ամեն ինչ բարդ է: Մենք շանսեր ունենք Իսպանիայի գավաթում»,- ասել է Պիկեն:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ պարտվեց ՊՍԺ-ին (1:4):
Սիրարփի Աղաբաբյան