
«Կարծում եմ, որ սա Մեսսիի՝ Չեպիոնների լիգայի վերջին խաղն էր «Կամպ Նոուում»»․ Ռիվալդո

Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռիվալդոն կարծում է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կշարունակի կարիերան ՊՍԺ-ում:
««Բարսելոնայի» խաղացողներից ոչ ոք չի հավատում, որ առաջին խաղից հետո կկարողանա հաղթել ՊՍԺ-ին: Կարծում եմ, որ սա Մեսսիի Չեմպիոնների լիգայի վերջին խաղն էր «Կամպ Նոուում»: «Բարսելոնայում» Լիոնելը գավաթը նվաճելու շանս չունի: Ես տեսնում եմ Մեսսիի ապագան ՊՍԺ-ում, մի թիմ, որը կարող է օգնել Լիոնելին հաղթել:
Քննադատություն Մեսսիի հասցեի՞ն։ Նա երկար տարիներ անցկացրեց «Բարսելոնայում» և միշտ իր վրա էր վերցնում թիմի պատասխանատվությունը»,- Ռիվալդոյի խոսքերը մեջբերում է Sport.es-ը:
Արգենտինացու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ գործում է մինչև մրցաշրջանի ավարտ:
Սիրարփի Աղաբաբյան