Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նաջարյանը փոշմանել է. արտահերթ ընտրություններ չեն անցկացնելու՝ «հանրային պահանջ» չիք. որոշել է խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը;
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս 2 զոհված զինծառայողի աճյուն:
ՀՀ Սյունիքի մարզի համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաև դրոշների ու ցուցանակների) առկայությունը հակասում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերին, խախտում է իրավունքի գերակայությունը և հետևաբար՝ զուրկ է իրավական որևէ հիմքից:
Փետրվարի 7-ին, ժամը 22:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարախանյան փողոցում այրվում է ավտոտնակ՝ վրան շինություն։
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի քանի անգամ ասել եմ, էլի կասեմ։ Թուրքն այնպես է արել, որ Կարսի քուրդն ատում է Իգդիրի քրդին, Վանի քուրդն ատում է Հաքքարիի քրդին, արևելյան քրդերը միասին ատում են Սիրիայի և Իրաքի քրդերին, Իրաքի քրդերն ատում են Սիրիայի քրդերին, հիմա արդեն սկսել են իրար ատել Իրաքի քրդերը։ Ու արաքնում թուրքը կարողանում է քրդին թողնել անպետություն ու անհայրենիք։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ցեղասպանության ժամանակ երբ մի գյուղ, կամ մի գավառ էին կոտորում, մյուս գյուղի, կամ գավառների հայերը կարծում էին, որ դա իրենց չի վերաբերվում, հետո հերթն իրենց էր հասնում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ իր նախորդ Դոնալդ Թրամփը չպետք է հնարավորություն ունենա ստանալու ամերիկյան հետախուզական գաղտնի զեկուցումներ
Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ գրանցվել է 5.5%, իսկ 2020-ի դեկտեմբերի համեմատ՝ 1.7% գնաճ:
Բացի այն, որ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կանգնած է Սենատի կողմից իմփիչմենթի ենթարկվելու խնդրի առաջ, նա կանգնած է նաեւ Ֆեյսբուքի եւ Ինստագրամի իր հաշվեհամարներից զրկվելու հնարավորության առջեւ: Ինչպես Ֆեյսբուքի վերստուգիչ խորհրի անդամներից Էնդի Բայունին է ասում, իրենք նման հարցերում մեծապես են հաշվի առնում ընկերության չափանիշները, արժեքներն ու մարդու իրավունքների մասին միջազգային օրենքները: Խորհրդի անդամները […]
ՀՀ պետական պարտքը (ներքին և արտաքին) 2020-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ, ըստ նախնական տվյալների, կազմել է 7 մլրդ 968 մլն 486 հազար ԱՄՆ դոլար՝ 2019-ի 7 մլրդ 321 մլն 256 հազար դոլարի փոխարեն և աճել 647 մլն 230 հազար դոլարով կամ 8.84%-ով։
Անգլիայի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրում «Չելսի»-ն արտագնա խաղում մրցեց «Շեֆիլդ Յունայթեդ»-ի հետ: «Ազնվանականներն» առաջինը բացեցին հանդիպման հաշիվը առաջին կեսի վերջնամասում: 43-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մեյսոն Մաունթը:
CBS News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Վաշինգտոնը չի վերացնի Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները՝ վերջինիս հետ բանակցություններ վերսկսելու համար: Խոսքը Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի հնարավոր վերականագման մասին է:
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը մեկնաբանել է Թուրքիայի հայտարարությունները՝ 2016 թվականի հեղաշրջման փորձին Միացյալ Նահանգների ներգրավման վերաբերյալ:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը բարելավել է դիրքը Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի մրցաշարային աղյուսակում: Արագ շախմատի առցանց մրցաշարում գրոմայստերներն անցկացրեցին ևս 5 պարտիա: Արոնյանը երկու խաղ ավարտեց հաղթանակով, երկուսը` ոչ-ոքի և մեկում պարտություն կրեց:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Հողերը տալիս են» գոռալով եկան ու հողերը տվեցին, «թալան» գոռալով եկան, դարձան բիզնեսների ու անշարժ գույքերի տեր, «մարդու իրավունքներ» գոռալով եկան, ոտքերը սրբեցին մարդու իրավունքների վրա, «անկախ դատարան» գոռալով եկան, ուղում են սարքել գրպանի դատարան, «տնտեսական հեղափոխություն» գոռալով եկան, ներդրումները հասցրեցին զրոյի, արաքին պարտքը 9 միլիարդի, «ժողովրդավարություն» գոռալով եկան, Հայաստանը վերածեցին ոստիկանապետության…»:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրում «Լացիո»-ն Հռոմում մրցեց «Կալյարի»-ի հետ: Մայրաքաղաքային թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով: «Լացիո»-ի միակ և հաղթական գնդակը խփեց Չիրո Իմոբիլեն խաղի 61-րդ րոպեին: Հետագայում «Կալյարին» խաղի ընթացքը բեկել չկարողացավ և պարտություն կրեց:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, անցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար, մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար՝ անցանելի․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օրեր առաջ Դավիթ Տոնոյանն իր հարցազրույցում ասել էր, որ 2015-ի սահմանդրության պատճառով «պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման եւ վարման գործընթացից»։
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրում կատալոնական «Բարսելոնա»-ն արտագնա խաղում ուժերը չափեց «Բետիս»-ի հետ: Հանդիպումը գոլառատ ստացվեց: «Բետիս»-ի կազմում Բորխա Իգլեսիասի և Վիկտոր Ռուիսի երկու գոլերին «Բարսելոնա»-ն պատասխանեց Լիոնել Մեսսի և Տրինկաոյի գնդակներով, մեկ անգամ էլ «Բետիս»-ից ինքնագոլի հեղինակ դարձավ նույն Ռուիսը: «Բետիս»-«Բարսելոնա» 2:3:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 106 միլիոն 3 հազարից:
Ատոմյանց հայազգի զորավարներն են Ատոմ Գնունին և Մանաճիհր Ռշտունին, ովքեր իրենց գնդերով ծառայության մեջ էին Պարսից արքունիքում կռապաշտ Հազկերտ թագավորի օրոք: Երբ Հազկերտը սկսեց հալածել քրիստոնյաներին և Ատոմյանց քրիստոնյա զորավարները հրովարտակ ստացան նրանից՝ դավանափոխվելու պահանջով, վերադարձան հայրենիք՝ ապաստանելով Անձևացյաց գավառում:
Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը (TÜİK) հրապարակել է 2020 թվականին Թուրքիայի բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալներ, որոնք մշակվել են ըստ բնակության հասցեների։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Ֆեյսբուք»-ը լրջորեն մտահոգված է Մյանմայում համացանցի հասանելիությունն արգելափակելու փաստի առնչությամբ և կոչ է արել իշխանություններին ապաարգելափակել սոցիալական մեդիայի ծառայությունները:
2020 թվականին Չեխիայի տնտեսության անկումը ռեկորդային է եղել հանրապետության պատմության մեջ, որը կազմավորվել է 1993 թվականի հունվարի 1-ին:
2021 թվականի ամռանը անվտանգ հանգիստն ապահովելու համար Հունաստանի իշխանությունները պլանավորում են COVID-19-ի դեմ պատվաստել տուրիստական գոտիներում ապրող տեղի բնակչությանը եւ հյուրընկալության ինդուստրիայի աշխատողներին:
Հունվարի 27-ի կեսօրին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում տված բուժքույրը հայտնում էր, որ մոտ մեկ ժամ առաջ երթուղային միկրոավտոբուսում գողացել են դրամապանակը: Փողից բացի տարել էին նաև նույնականացման ու բանկային քարտերը:
Սուրբ Սուքիասյանց քահանաներն անվանումն ստացել են իրենց առաջնորդ Սուքիասի անունից: Ըստ վկայաբանության՝ Սուքիասյանք ալանաց իշխաններ էին, Սաթենիկ թագուհու ազգակիցները, և ապրել են հայոց արքունիքում: Ոսկյանների քարոզությամբ նրանք դավանափոխ են եղել և մկրտվել Հիսուս Քրիստոսի անունով: