Ոչ պարենային ապրանքների շուկայում 1 տարվա ընթացքում գրանցվել է 5.5% աճ

Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ գրանցվել է 5.5%, իսկ 2020-ի դեկտեմբերի համեմատ՝ 1.7% գնաճ:

ՀՀ վիճակագրական կոմիտեից հայտնում են, որ այս հունվարին նախորդ ամսվա համեմատ հանրապետությունում գրանցվել է բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.2%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.3%, գորգերի և հատակի ծածկերի՝ 0.5%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 0.6%, հագուստի, վառելանյութերի և քսանյութերի՝ 0.7% գնաճ։

2021-ի հունվարին անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ արձաբագրվել է կահույքի և կահավորանքի՝ 0.9%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի, մաքրող, լվացող միջոցների՝ 2.6%, խոշոր կենցաղային սարքերի, ոսկերչական զարդերի՝ 2.9%, դեղագործական ապրանքների 4.6% գնաճ: Գրասենյակային պարագաների գները նշված ժամանակահատվածում մնացել են անփոփոխ, իսկ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 3.1% և 3.8%-ով։

Մատուցված ծառայությունների ոլորտում 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ արձանագրվել է սակագների 1.4%, իսկ 2020-ի դեկտեմբերի համեմատ՝ 0.3% հավելաճ:

Մատուցված ծառայություններից այս տարվա հունվարին անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է փոստային ծառայությունների ոլորտում (13.1%), ինչը պայմանավորվել է ծանրոցների առաքման ծառայությունների սակագների 16.3% հավելաճով:

Տեսանյութեր

Լրահոս