Բաժիններ՝

Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսի կողմից տրվում 7-րդ պատվիրանը՝ մի՛ շնացիր

Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսի կողմից տրվում 7-րդ պատվիրանը՝ մի շնացիր:

Մարդկային բարոյականությունը, վեր է ամեն ինչից, իզուր չէ, որ Աստված մարդուն արարել է Իր պատկերով ու նմանությամբ, այսինքն՝ անմեղ և անբիծ: Յուրաքանչյուրի պարտքն է իր մարմինն անարատ պահել, քանի որ այն Սուրբ Հոգու տաճար է: Ավետարանի տասը պատվիրաններից «Մի՛ շնացիր»-ը (Ելք 20:14), արգելում է անառակ ցանկություններն ու անպարկեշտ վարքը: Պետք է գիտակցել, որ մարդը իր անպարկեշտ վարք ու բարքով, մանավանդ շնությամբ ու քրիստոնյային ոչ հարիր կեցվացքով կորցնում է ոչ միայն մարմնի, այլ նաև հոգու սրբությունը, քանի որ այս երկուսը իրար հետ կապված են շատ ամուր թելերով, ուստի երբ պղծում ենք մարմինը, պղծվում է նաև հոգին:

Շատերը կարծում են, որ եկեղեցին անառակությունն արգելում է, որովհետև այն դեմ է քրիստոնեական բարոյականությանը: Բայց հարցը միայն այսքանով չի սահմանափակվում: Ամուսնության մեջ տղամարդը և կինը կազմում են մի յուրահատուկ անխախտելի ամբողջություն, իսկ անառակությունը կարծես այն ցավոտ քայլն է, որի պատճառով ամեն բան կարող է փլուզվել: Ուստի՝ Եկեղեցին մշտապես ջանում է ստեղծել ընտանիքներ, որոնց հիմքում սերն է, բարոյական արժեքները, ընտանիքը ամեն բանից վեր դասելու ձգտումը:

Իզուր չեն ասում՝ ամուր ընտանիքը պետության հիմքն է: Ու Եկեղեցին իր վրա է վերցրել այս ծանր, բայց շատ կարևոր առաքելությունը, ու սրբորեն դաստիարակում է քրիստոնեական արժեքները գնահատող ու դրանցով ապրող սերունդ: Սիրո ու ներդաշնակության հիմքերի վրա կառուցված ընտանիքը լավագույն պարգևն է, որ Տերը կարող է կամենալ մեզ:

Ամուսնության մեջ, թերևս, ամենաահավորը սիրո կորուստն է: Դա է պատճառը, որ բոլոր ուժերը պետք է միտված լինեն սիրո և համերաշխության պահպանմանը: Իսկ սիրո բնորոշումն Աստվածաշնչում շատ հստակ է ներկայացված. «Աստված սեր է» (Ա Հովհաննես 4. 8): Փորձեք ամուր պահել այն պարգևը, որ տերն է շնորհել ձեզ ու երբեք մի պակասեցրեք ներսի սերը, որովհետև դրա «շատությունը» հաճույք է դիմացինի համար:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս