«Փաշինյանն այսօր հոդված է գրել: Նշված անձի և հոդվածի հետ կապված մի քանի դիտարկում.․․»
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքը մտնում, մեր գյուղացիներին իրենց տներից հանում է, իսկ ալիեւների դեմը ծնկի եկած հողատուն հիմար հոդվածներ է գրում։ Ինչքան հոդված էլ գրես, մեկ է՝ դու պատմության աղբանոցում ես հայտնվելու՝ որպես Շուշին, Հադրութը, Արցախի մեծ մասը ալիեւներին տված, պատերազմ հրահրած ու տանուլ տված, 5000 զոհի պատճառ դարձած եւ Հայաստանի ինքնիշխանությունը մսխած «թուրքի կամակատար»։
1988 թվականի Սումգայիթյան դեպքերից հետո, երբ հայ ազգաբնակչության նկատմամբ տեղի ունեցավ սարսափելի կոտորած, և մենք ականատես եղանք, որ ո՛չ պետությունը, ո՛չ էլ բանակը (այն ժամանակ՝ ԽՍՀՄ բանակը) մեր ժողովրդի ֆիզիկական գոյության ու անվտանգության պաշտպան չեն հանդիսանում, Հայաստանում մեծ թափով սկսվեցին կազմավորվել ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք ԽՍՀՄ հսկայական սահմանափակումների պայմաններում կարողացան զինվել և իրենց ձեռքը վերցնել հայ բնակչության պաշտպանությունը:
«Ինքս ինձ համարում եմ, որ դա իմ իրավունքն է, և հաջորդ ընտրություններին կպայքարենք դրա համար։ Այսօր մենք ասել ենք, որ համաձայն ենք և անշահախնդիր ձևով օգնում ենք Վազգեն Մանուկյանին, այդպիսի բան չկա, որ ես ամբիցիաներ ունենամ։ Վարչապետը, որը կանգնած է այնտեղ, շատ ասելիք ունի, ես լռում եմ»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հրանտ Բագրատյանը։
Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստատուս գրողը, նաև հոդված է գրել. Հոդվածը ինչպես միշտ ամբողջությամբ կարդացել եմ և կարծում եմ՝ դրան ամենակարճ պատասխանը այն է, որ Հայաստանի երեք Նախագահները, որոնց նույնիսկ շողքի հետ մեկ հարթության մեջ չի կարող լինել ստատուս գրողը՝ փաստացի իրեն համարել են դավաճան: Ավելի հստակ ձևակերպեց Նախագահ Քոչարյանը` ստատուս գրողը Հայաստանի էլչիբեյն է:
«Այն, ինչ մենք կորցրեցինք Ղարաբաղի պատերազմում՝ հողը չհաշված, կազմում է 8 միլիարդ դոլար: Հողի գին ես չգիտեմ՝ ոնց չափես»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Ադրբեջանցիների կողմից Տիգրանաշենը վերցնելու պահանջ չի դրվել:
Mediaport-ի Սյունիքի մարզի աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքից թշնամին հայ զինվոր է առևանգել:
Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վարչապետի պաշտոնը ժամանակավորապես զավթած գործակալական ցանցի ներկայացուցիչը շատ ծավալուն հոդված է գրել 44 օրյա պատերազմի սկսվելու վերաբերյալ և փաստացի ուզում է ապացուցել, որ այն անխուսափելի էր։ Դե ինչպես միշտ «նախկիններն են» մեղավոր սցենարով։
«Նիկոլ Փաշինյանն աշխատող չէ, եթե նա կառավարող մարդ լիներ, եթե նրանից նույնիսկ վարչապետի հոտ գար, նա պետք է հասկանար հետևյալը, որ գյուղեր հենց այնպես չեն հանձնում. նստում են, նախ՝ Ադրբեջանի հետ սահմանը գծում են, թուղթը ստորագրում են, դրանից հետո, քանի որ տարածքային հանձնումն էլ կա, հաստատում է ԱԺ-ն, նոր հանձնում է: Այսինքն՝ դա պրոցես է, որ կտևի ամիսներ կամ մեկ տարվա մեջ, նախօրոք սահմանված գրաֆիկով:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում եք, թե հայհոյանքներ մի տուր դրան, քո մակարդակը չի, քո լեվլը չի, Աշոտյան ջան։
2021թ. առաջին օրերը ևս կորստաբեր եղան Հայաստանի Հանրապետության համար: Ի թիվս Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի՝ Ադրբեջանին հանձնվեցին Որոտան և Շուռնուխ գյուղերի զգալի հատվածները:
Պարտվել ես, կապիտուլյացիայի ես ենթարկվել, արժանապատվությունդ զրոյացվել է, շարունակում ես զիջել։ Դու ասելիք, խոսելու տեղ չունես։ Թող գնա, քեզ էլ ո՞նց ասենք։
«Մենք ստիպված ենք նորից վերադառնալ 90-ականներին, այն ժամանակներին, որ սահմանում պետքական ամենաչնչին բանը՝ գլխարկ ու ձեռնոց ենք ուղարկում բանակին, երբ 170 մլն դոլար փող է հավաքվել սահմանի, զինվորի կարիքների համար»,- ասաց Զաքարյանը:
Ռուս ռազմական քննիչները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Մի-24 ռազմական ուղղաթիռի կործանման առնչությամբ հարուցված քրեական գործը վերաորակվել առավել ծանր հոդվածի շրջանակներում (կանխամտածված սպանություն):
Երեկ ֆեյսբուքյան օգտատերերն ահազանգեցին, որ երևանյան խանութներից մեկում ադրբեջանական արտադրության «Coca Cola» է վաճառվում: 168.am-ն այսօր եղել է Երևանի կենտրոնում գտնվող խանութում, պարզել, թե որտեղից են այն ձեռք բերել:
Հանրության հիմնական մասի համար հարցերի հարցը թերեւս հետեւյալն է. ինչու՞ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը եւ ինչու՞ հնարավոր չեղավ խուսափել դրանից: Այս հարցի ամենաուղիղ պատասխանը կարելի է ձեւակերպել այսպես. պահը, երբ ԼՂ հարցում որեւէ իրադարձություն պետք է տեղի ունենար, հասունացել էր: Ի՞նչ հիմք կա նման պնդում անելու համար:
Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի ավարտին՝ դեկտեմբերի 30-ին, ստորագրել է N 1455-L որոշումը՝ Հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները հաստատելու մասին:
Շուռնուխի հանձնում, ՀՀ կազմաքանդում. Գևորգ Պետրոսյանի և Զարուհի Փոստանջյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ
Հունվարի 4-ին, ժամը 09։18-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղում տուն է այրվում:
Հունվարի 4-ի ցերեկը և 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան դաշտում սպասվում է ամպամածություն և մառախուղ։
Ես հեռու եմ այն մտքից, որ նա ընդամենը ստորագրել էր այդ 9 կետանոց հայտարարությունը, որը մեր շատ իրավաբաններ արդեն նշեցին, որ դա թուղթ է, ոչ թե փաստաթուղթ: Բոլոր դեպքերում, ես համոզված եմ, որ տողատակում կան այլ պայմանագրեր, ասում են՝ բանավոր, բայց ես չեմ կարծում, թե բանավոր, կա նաև ՝ գրավոր: Նույնիսկ ես կասեի՝ ադրբեջանական կողմը բանավոր պայմանավորվածության չէր համաձայնի: Ես համոզված եմ, որ արդյունքում լինելու է նաև միջազգային պայմանագիր»:
Արդար ա մի ազգի համար, որը պատերազմի ավարտից մոտ երկու ամիս անց դեռ չի ուզում իմանա զոհերի, վիրավորների, անհետ կորածների, գերիների թվերը։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո Ադրբեջանի նախագահն ու ադրբեջանական մամուլը չէին դադարում վիրավորական արտահայտություններ տեղալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, սակայն որևէ պատասխան կամ արձագանք առ այսօր չի հնչել, ինչը, ըստ մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի, կարող է 3 պատճառ ունենալ:
«Զուտ օրացուցային առումով հիմա 2021թ. է, բայց ամեն ինչով մենք դեռևս ապրում ենք 2020թ.-ում, որովհետև այն մղձավանջը, որը սկսվել է 2020թ.-ին, շարունակվում է՝ տարածքների հանձնում, հայ ազգի մեջքի կոտրում և մնացած բոլոր պրոցեսները, որոնք նախաձեռնվել են, շարունակվում են»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
Հրանտ Բագրատյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ
Կարդում էի ձեր հրապարակած որոշումները զենքի մասով, բայց ոչ մի տեղ որևէ կետ չտեսա սահմանամերձ գյուղերի բնակիչների զենք կրելու վերաբերյալ։ Գյուղերից ընդամենը մետրների հեռավորության վրա է կանգնած զինված թշնամին, ինչպես նաև ամենօրյա օգտագործման ճանապաներին,իսկ մեզ ձեր կողմից պարտադրվել է գյուղացիներից հավաքել զենքերը և պահել զինանոցում։
Գյուղապետն արձանագրել է, որ վաղվանից փողոց հատելը դառնում է պրոբլեմ. «Աստված չանի անասունն անցնի, նրա հետևից չի կարելի գնալ: Կդիմենք մեր սահմանապահ տղաներին: Թուրք գեներալն իր բերանով ասաց՝ իրենց սահմանապահները գիտեն ինչ անեն, որ երկրորդ անգամ անասուն չմտնի իրենց տարածք: Այսինքն մեր ներքևի թաղն իրենք համարում են ադրբեջանական հող, ադրբեջանական տարածք»,-ասաց Հակոբ Արշակյանը:
Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ
Ինչպես պաշտպանել WhatsApp-ը թուրքական հարձակումներից․ փորձագետի խորհուրդները