«Եթե Փաշինյանը ստորագրել է վաղուց ծախածի տակ, նշանակում է՝  Փաշինյանը փայի մեջ է». Տիգրան Քոչարյան

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելուց  հետո Ադրբեջանի նախագահն ու ադրբեջանական մամուլը չէին դադարում վիրավորական արտահայտություններ տեղալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, սակայն որևէ պատասխան կամ արձագանք  առ այսօր  չի հնչել, ինչը, ըստ մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի, կարող է 3 պատճառ ունենալ:

«Դու չես կարող քո հովանավորին վիրավորել, քանի որ կա վարկած, որ Արցախի և Հայաստանի որոշ տարածքների համար գումար է վճարվել, շատ հավանական է, որ դրա համար վիրավորանքները կուլ է տալիս, քանի որ դրանց հետևում կան գումարներ կամ գումարների խոստումներ: Երկրորդ՝ ինքը սպասարկում է Ալիևի շահերը, և Ալիևն ունի ինչ-որ կոմպրոմատներ համագործակցության, միգուցե ժամանակին Ադրբեջանի համար է աշխատել, տեղեկություններ է փոխանցել, և այդ կոմպրոմատներով շանտաժ են անում: Երրորդ՝ ինչ-որ ձևով վախեցրել են ներսից կամ դրսից, ու ինքը գլուխը կախ ենթարկվում է: Այլ տարբերակ չկա, որովհետև յուրաքանչյուր հայ տղամարդ ադրբեջանցու հոխորտանքին կպատասխաներ»,- իր տեսակետը հիմնավորեց  Քոչարյանը:

Մեդիափորձագետն անդրադարձավ նաև հասարակության մեջ տարածված այն պնդումներին, թե Նիկոլ Փաշինյանը միայն ստորագրել է այդ փաստաթղթի տակ, իսկ տարածքներն ավելի վաղ էին տրվել:  Տիգրան Քոչարյանի պնդմամբ՝ մարդը եթե չի ուզում որևէ բան ստորագրել, ապա կարող է ամեն գնով չստորագրել:

«Եթե Փաշինյանը ստորագրել է վաղուց ծախածի տակ, նշանակում է՝ Փաշինյանը փայի մեջ է, հայ ժողովուրդ, և ինքը նախկինների խաղն է խաղում»,- ասաց Քոչարյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս