Վաղվանից փողոց անցնելը դառնում է պրոբլեմ. Շուռնուխի գյուղապետ․ «Փաստինֆո»
Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ներկայացրել է իր հանդիպումը գյուղացիների հետ:
Գյուղապետն արձանագրել է, որ վաղվանից փողոց հատելը դառնում է պրոբլեմ. «Աստված չանի անասունն անցնի, նրա հետևից չի կարելի գնալ: Կդիմենք մեր սահմանապահ տղաներին: Թուրք գեներալն իր բերանով ասաց՝ իրենց սահմանապահները գիտեն ինչ անեն, որ երկրորդ անգամ անասուն չմտնի իրենց տարածք: Այսինքն մեր ներքևի թաղն իրենք համարում են ադրբեջանական հող, ադրբեջանական տարածք»,- ասաց Հակոբ Արշակյանը:
Հայ սահմանապահները նշեցին, որ փորձելու են ամեն ինչ անել՝ գյուղի անվտանգությունն ապահովելու նպատակով:
Գյուղացու հարցին, թե Գորիս-Կապան գնալու համար ինչ պետք է արվի, գյուղապետը նշեց, որ ճանապարհը վերահսկելու են և՛ հայ, և՛ ռուս սահմնապահները և ճանապարհի հետ կապված խնդիր չի լինելու: