Բաժիններ՝

ՍԱՏՄ խստացված ստուգայցերն ու կրկնայցերը դրական արդյունք են արձանագրում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր Երևանում և հանրապետության մարզերում կասեցրել են սննդի շղջայում գործող երեք տասնյակ տնտեսավարողների գործունեությունը, որոնք խախտել են ՀՀ պարետի կողմից սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Այս աշխատանքները զուգակցվել են մարզերում ու մայրաքաղաքի վարչական շրջաններում մշտադիտարկումներով:

«Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սննդի շղթայում գործող բոլոր այն կազմակերպություններում, որտեղ ստուգումներ են իրականացրել ՍԱՏՄ տեսուչները, խախտումներ չեն հայտնաբերվել:

Տեսչական մարմնի ընդհանուր դիտարկումները փաստում են, որ տնտեսվարողները ներկայում առավել առավել բարեխիղճ ու լուրջ մոտեցում են ցուցաբերում պարետի սահմանած կանոնների պահպանմանը։

ՍԱՏՄ-ն հորդորում է խստագույն պահպանել պարետի սահմանած անվտանգության նորմերը. Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվելու է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031