Բաժիններ՝

Թուրքիան պատասխանել է Սուրբ Սոֆյայի տաճարի կարգավիճակի առիթով Եվրամիության քննադատությանը

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշֆղլուն մերժել է Ստամբուլում Սուրբ Սոֆյայի (Այա-Սոֆյայի) տաճարի կարգավիճակը փոխելու առիթով ԵՄ-ի կողմից քննադատությունը՝ հիշեցնելով Իսպանիայում այն մզկիթների մասին, որոնք դարձել են քրիստոնեական եկեղեցիներ: Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելը հայտարարել է, որ Եվրամիության ԱԳ նախարարությունների ղեկավարները հուլիսի 13-ին Բրյուսելում կայացած նիստում պաշտպանել են առաջարկությունը՝ Թուրքիային կոչ անելու՝ վերանայել եւ չեղարկել Ստամբուլում Սուրբ Սոֆյայի (Այա-Սոֆյայի) տաճարում մուսուլմանական ժամերգությունները վերսկսելու մասին որոշումը:

«Մենք մերժում ենք ԵՄ-ից քննադատությունը: Դա թեմա է, որը կապված է մեր ինքնիշխանության հետ: Ինչպես մեր նախնիներն են պահպանել Այա-Սոֆյան, այնպես էլ մենք ենք պահպանելու այն: Այնտեղ անցկացվելու են նամազներ, բայց այցելուների համար մուտքը նույնպես բաց է լինելու: Իսպանիայում կան մզկիթներ, որոնք վերածվել են եկեղեցիների: Դե ինչ, այժմ մենք դատապարտենք եւ պահանջենք, որպեսզի դրանք կրկի՞ն մզկիթների վերածվեն»,-Չավուշօղլուն Անկարայում ասել է լրագրողներին: Թուրքիայի Բարձրագույն վարչական դատարանը հուլիսի 10-ին չեղյալ է հայտարարել Սուրբ Սոֆյայի տաճարը թանգարանի վերածելու վերաբերյալ 1934 թվականի որոշումը: Անմիջապես դրանից հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ստորագրել է տաճարը մզկիթի վերածելու եւ այնտեղ մուսուլմանական ժամերգություններ սկսելու մասին հրամանագիրը: Դրանք սկսվելու են հուլիսի 24-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս