Որ գնացի հիվանդասենյակներից մեկը, հիվանդներից մեկն ասաց, որ կողքի պառկածին ջուր չեն տալիս: Պահեստազորի գեներալ է՝ Նիկոլայը, անձրև էր գալիս, ցուրտ, էդ մարդը տկլոր՝ մենակ տակդիրով, թաց անկողնում պառկած, ոչ մեկը չի մոտենում, մահամերձ վիճակ է: Չէին ուզում մոտենալ, ասում էին՝ հոտ է գալիս էս պալատից:
Իհարկե յուրահատուկ «հանճարեղ» որոշում էր հեռուստաալիքներին պարտադրելը, որ տաղավարներում դիմակ կրեն, այն դեպքում երբ սերիալներում ու սիթքոմերում անդիմակ խրախճանք է:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը բխում է տարածաշրջանի և բանակցային գործընթացի մասնակից բոլոր երկրների շահերից:
Իտալական «Միլանը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլինիի հետ:
Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուի կորոնավիրուսի երրորդ թեստը դրական արդյունք է արձանագրել:
Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործությունների դեմ բողոքելու նպատակով Լոս Անջելեսի հայկական համայնքի ներկայացուցիչները միասնության ակցիա են իրականացրել Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության շենքի առջև:
Բաբաջանյան փողոցի հարակից տարածքում մեկնարկել են նոր ճանապարհահատվածի շինարարության հողային աշխատանքները: Այն մայրաքաղաքի արևմտյան օղակաձև ճանապարհի մի հատվածն է:
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյան:
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր պրեմիում հաճախորդներին և իրենց ընտանիքի անդամներին առաջարկում է օգտվել «Փրայմ» և «Արտոնություն» փաթեթներից, որոնք հաճախորդներին ընձեռում են ֆինանսական միջոցների կառավարման բացառիկ հնարավորություն, բարձրակարգ անհատական սպասարկում և արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտներ:
«Որ օրն անձրև է գալիս՝ վախենում ենք, որ կարող է պատերը փուլ գան: Մարզպետարան, քաղաքապետարան դիմել եմ, հաճախ օգնել են գումարով, սնունդով, բայց ինձ հիմնականում տուն է պետք, հանրակացարան, գոնե մեկ սենյակ, որ երեխաներիս հետ գնամ, ապրեմ: Տղաս նախազորակոչային տարիքի է, ոտքը կոտրվել է, գիպսի մեջ է, ու այս խոնավությունից հիմա ոտքը ցավում է: 4 փոքր սենյակ է, ոչ բաղնիքն է երևում, ոչ խոհանոցը, ոչ էլ սենյակները: Երբեք վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել, անգամ դուռ-պատուհան չի եղել, կիսատ-պռատ դրել, թողել-գնացել են, ասել են՝ յոլլա գնա, մինչև մի բան կլինի: Հիմա տունը լրիվ հիմքից քանդվում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տան բնակիչ Համեստ Հախումյանը:
Ազգայի ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է կարգադրություն, որով խորհրդարանի պատգամավորներին տրամադրել է արձակուրդ՝ ամենամյա հերթական՝ 2020 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 28-ը ներառյալ:
Վարչապետ Փաշինյանը, երբ ներկայացնում էր հունիսի 17-ից սկսած անձը հաստատող փաստաթղթի առկայության պարտադիր դառնալու որոշման դրդապատճառը, ասաց, որ շատ դեպքերում, երբ դիմակը չկրելու համար վարչական պատասխանատվության հարց է առաջանում, քաղաքացիները չեն ունենում անձը հաստատող փաստաթուղթ, ինչի արդյունքում նվազում է սահմանափակումների արդյունավետությունը:
Բողոքի ակցիա ԿԳՄՍՆ մոտ. մասնակիցները պահանջում են հանդիպում նախարարի հետ. ՈւՂԻՂ
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը մտադիր չէ այս ամառ տեղափոխվել մեկ այլ ակումբ:
«Մեզ նման ժողովուրդը, որը թթվածնի մեծ կարիք ունի, և մեր թոքային սատուրացիան 95-ից բարձր է լինում, նույնիսկ, երբ մի փոքր ցածրանում է, ունենում ենք գլխապտույտ, սրտխառնոց և այլն, բայց նույն 80 սատուրացիայով չինացին հանգիստ կարող է ապրել, և այս հիվանդությունների տարատեսակների ժամանակ պետք չէ համեմատվել այլ երկրների հետ: Ես նույնիսկ զարմանում եմ, որ հեռուստատեսային տաղավարում 1-2 մետր հեռավորության վրա դիմակ են կրում: Կարծում եմ, որ դիմակն ունի մի քանի կոմպոնենտներ՝ 1. քաղաքական, 2. տնտեսական, 3. հոգեբանական, 4. բժշկական, որովհետև ոնց տեսնում եմ՝ չենք կարողանում այդ այլանդակությանը վերջ տանք: Մենք դիտավորյալ ուզում ենք սպանել մեր ժողովրդին՝ պարտադրելով այդ վատ որակի դիմակներն այս 40 աստիճան ջերմության պայմաններում, երբ թթվածինը շատ նոսր է»:
Հուլիսի 22-ին Covid-19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզի տրանսպորտի անվտանգության մասնագետները խստացված ռեժիմով վերահսկողություն են կատարել մարզի տարբեր համայնքներում։
Չեռնոգորիայում նոր կորոնավիրուսային հիվանդության հարուցած հետեւանքներից մահացածների թիվը հունիսից ի վեր առաջին անգամ ավելացել է երկուսով՝ հասնելով 28-ի:
168.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը կարծիք հայտնեց, որ վերջին իրադարձություններից հետո Ալիևը հայտնվել է խորը դեպրեսիայի կամ ընկճախտի մեջ, քանի որ նրա բոլոր հայտարարությունները հակասում են իրար։
Պատգամավորի խոսքով՝ իրենք ակնկալում էին, որ նախարարության ներկայացուցիչը կգա փաթեթով լուծման, ինչը չի եղել: Իրենք ներկայացրել են խնդրի լուծման իրենց տարբերակները, որոնք գեներացվել են ծնողների առաջարկներից: Հիշեցնենք՝ ծնողներն առաջարկում էին ֆակուլտետներում նոր տեղեր բացել, կամ երեխաներին տեղավորել գոնե հեռակայում: Կոստանյանը նաև նշեց, որ ԱԺ երեք խմբակցության պատգամավորների մտահոգությունն այն է, որ ցածր միավորներով դիմորդն առավելություն ունի բարձր միավորներ հավաքած դիմորդի նկատմամբ:
«Թողեք՝ էդ երեխաները սովորեն, ուրիշ ոչ մի բան չեն ուզում, գեղեցկության մրցույթ չի սա: Խնդրում եմ, երեխաներին հնարավորություն տվեք սովորելու, գոնե մեկ կիսամյակ, դրանից հետո թող գիտակիցը սովորի: Մեր հեղափոխությունն ի՞նչ է մեզ տվել, ինչի՞ համար ենք մենք դա արել: Այս երեխաներն են այդ հեղափոխությունն արել, երբ դպրոցի դասերից դուրս էին հանում, ասֆալտին կանգնած հեղափոխություն էին անում, էդ երեխաներին չի ուզում ղեկավարությունը արտոնություն տա, շանս տա, մեծ բան չեն ուզում»,- ասաց Շառոյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունները:
ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները թուրքական կողմի հետ քննարկել են մարտական գործողությունների շուտափույթ դադարեցումը Լիբիայում:
Հուլիսի 22-ին, ժամը 15:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։
«Միջազգային Հանրապետական Ինստիտուտը» (International Republican Institute www.iri.org) օրերս հրապարակեց հունիսի 18-25-ը Հայաստանի Հանրապետությունում կատարած հետազոտության արդյունքները՝ Covid-19-ի շուրջ ՀՀ քաղաքացիների հանրային ընկալման վերաբերյալ:
Աֆղանստանի Ուրուզգան կենտրոնական նահանգում յոթ ուժային է զոհվել պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդել է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով նահանգապետի ներկայացուցիչ Զարգայ Իբադիին:
2020 թվականի 3-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է Զարուհի Բաթոյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ նշանակելով տուգանք 200 000 ՀՀ դրամի չափով՝ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար:
2020 թվականի հուլիսի 6-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել:
Ուհանի համալսարանին կից հիվանդանոցից դուրս են գրել կորոնավիրուսով ախտահարված հիվանդին, ում ՉԺՀ-ում առաջին անգամ թոքերի փոխպատվաստման վիրահատության են ենթակել:
Վերջին օրերին հաճախակի են դարձել լուրերն այն մասին, որ Ամուլսարում կրքերը հանդարտ չեն, լինում են վիճաբանություններ, անգամ գողություն կատարելու մասին տեղեկատվություն ստացվեց:
Բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները ՄԻՊ գրասենյակում են. ՈւՂԻՂ