«Հանճարեղ» որոշում էր հեռուստաալիքներին պարտադրելը, որ տաղավարներում դիմակ կրեն, այն դեպքում երբ սերիալներում ու սիթքոմերում անդիմակ խրախճանք է. Ռուբեն Մխիթարյան
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իհարկե յուրահատուկ «հանճարեղ» որոշում էր հեռուստաալիքներին պարտադրելը, որ տաղավարներում դիմակ կրեն, այն դեպքում երբ սերիալներում ու սիթքոմերում անդիմակ խրախճանք է:
Ես 22 տարի աշխատել եմ հեռուստատեսային աշխարհում, կարծում եմ դժվար իմ կոմպետենտության վրա այդ հարցում կասկածեք: Հիմա ասելու եմ բաներ, որոնք շատ լավ գիտեն իշխող ուժի նվազագույնը 5 պատգամավոր, ովքեր երկար տարիներ աշխատել են նույն բնագավառում ու այսօր հանգիստ են տանում այդ աբսուրդը: (Չնայած իրենք բոլոր ավսուրդներն էլ հանգիստ տանում են):
Տաղավարում հնարավոր է պահել միջանձնային հեռավորություն, տաղավարները կարելի է մեկ ժամը մեկ ախտահանել, բոլոր նկարահանման տաղավարներում օպերատորները հեռու են կանգնում նվազագույնը 2-3 մետր իսկ կառավարման վահանակը գտնվում է լրիվ այլ սենյակում: ԱՅՍԻՆՔՆ՝ ԼՈՒՐԵՐԻ, ԻՆՏԵՐՎՅՈՒՆԵՐԻ, ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ԱՆԻՄԱՍՏ Է ԴԻՄԱԿԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ: ԴԱ ՏԳԵՂ Է: ԴԱ ԹԱՔՑՆՈՒՄ Է ԷՄՈՑԻԱՆԵՐԸ: ԴԱ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ Է:
Իսկ հիմարություն է, որովհետև սերիալներում, որտեղ ՄԻՇՏ ՄԻԵՒՆՈՒՅՆ ՍԵՆՅԱԿՈՒՄ ԻՐԱՐ ՇԱՏ ԿԻՊ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ՀՆՉՅՈՒՆԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ, 2 ՕՊԵՐԱՏՈՐ, ՌԵԺԻՍՈՐԸ, ԼՈՒՍԱՎՈՐՈՂԸ, ՏԵԽՆԻԿԸ, ԴԻՄԱՀԱՐԴԱՐԸ ԵՒ ՆԿԱՐԱՀԱՆՎՈՒՄ Է ՃԱՇԿԵՐՈՒՅԹ՝ ԿԱՐԵԼԻ Է ԼԻՆԵԼ ԱՌԱՆՑ ԴԻՄԱԿ:
Հ.Գ. Առաջին պլան չբերեք հոգեբանական գործոնը: Վրաստանում, կամ նույնիսկ Ամերիկայում, որտեղ հիվանդների քանակը անթիվ է ՈՉ ՄԻ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ ՆՄԱՆ ԲԱՆ ՉԻ ԱՐԵԼ: Ամոթ է: ԱՄՈԹ»:
Իհարկե յուրահատուկ «հանճարեղ» որոշում էր հեռուստաալիքներին պարտադրելը, որ տաղավարներում դիմակ կրեն, այն դեպքում երբ…
Gepostet von Ruben Mkhitaryan am Mittwoch, 22. Juli 2020