Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանցիներն այսօր կրկին ակտիվ տեղեկություն են շրջանառում տեղական և միջազգային մամուլով, որ իբր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վիրավորվել է: Միանգամից հերքեմ, որ այն իրականությանը չի համապատասխանում և նախագահն այս պահին լիարժեք կերպով իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանն իր աջակցությունն է հայտել Հայ զինվորին:
«Հակառակորդն արդեն մի քանի օր է՝ ռմբակոծում է ոչ միայն բնակավայրերը, այլ Ստեփանակերտը՝ «Սմերչով», «Պոլոնեզով», տարբեր ամենաժամանակակից հեռահար հրթիռային համակարգերով: Ամեն վայրկյան Ստեփանակերտի գլխին գտնվում են տարբեր ԱԹՍ-ներ և չեն դադարում հրթիռակոծել Ստեփանակերտը: Եվ այսօր առաջին անգամ իմ հրամանով Արցախի զինված ուժերի ստորաբաժանումները հրթիռային համազարկ են տվել Գանձակ քաղաքին»,- իր տեսաուղերձում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով՝ ժամանակին զգուշացրել էր:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
«Իրականում այո, թուրք զինվորական երևում էր լուսանկարում: Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը այցելել էր Գյանջա՝ Գանձակ, և նրա կողքին երևում էր Թուրքիայի զինված ուժերի տարբերանշանով զինվորական, ինչը հերթական փաստացի ապացույցն է, որ Թուրքիայի զինված ուժերն Ադրբեջանի տարածքում են և ամբողջությամբ ներգրավված են ռազմական գործողություններին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Օրբելի» կենտրոնի փորձագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:
Ադրբեջանի Զինված ուժերը դարձյալ հարվածներ են հասցնում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին:
Սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի կողմից արգելված կասետային զինատեսակների շարունակաբար օգտագործմամբ թիրախային հարվածներ են հասցվում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) քաղացիական բնակավայրերի և խաղաղ բնակչության ուղղությամբ։
«Դավիթ Լյովայի Գրիգորյան՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցելով՝ Կարախանդիլի և Ֆիզուլիի հատվածում խոցել է 15 տանկ և մեկ միավոր հետևակային մարտական մեքենա, շարունակում է ծառայել մեր հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պատահմամբ հաստատել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Թուրքիայի անմիջական մասնակցությունը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ երկրի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ:
Ստեղծված իրավիճակի, թշնամու կողմից Արցախի նկատմամբ շարունակվող ահաբեկչության և մեր պատասխան գործողությունների մասին:
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը քվեարկել է երկրի խորհրդարանի ընտրություններում:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանելով «Զինուժ մեդիայի» հարցերին՝ անդրադարձել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այն պնդումներին, թե Հայաստանն է հարվածներ հասցրել Ադրբեջանի բնակավայրերին։
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բժիշկների նոր խումբ է այսօր մեկնել Արցախ, այս մասին տեղեկացնում է ԲԿ–ի ֆեյսբուքյան էջը։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչ է իրենից ներկայացնում Գանձակի ռազմական օդանավակայանը։ Այն հանդիսանում է այդ տարածաշրջանում Թուրքիայի համար շատ կարևոր ռազմավարական հենակետ։ Թուրքիայի նպատակն էր, որ Ադրբեջանում հիմնվող թուրքական ռազմաբազայի մեջ ընդգրկվեր հենց այդ օդանավակայանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այն խոստումները, որոնք Անկարային տրվել էին Սիրիայի հյուսիսից քրդական կազմավորումները դուրս բերելու վերաբերյալ, չկատարվեն, ապա նա ինքը կզբաղվի այդ հարցի լուծմամբ։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով «Զինուժ մեդիայի» հարցերին, նշում է, որ կեղծիք են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պնդումները, թե Հայաստանի հանրապետության տարածքից Ադրբեջանի բնակավայրերի հրթիռակոծություն է իրականացվել։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շատերդ հիշում եք թե՛ այս կադրը, թե՛ այդ առիթով արված իմ հայտարարությունը: Եթե որևէ մեկի մոտ այն ընկալելու խնդիր է եղել, վերահաստատում եմ, որ դա ամենևին կատակ չէր:
168 TV Լրահոս
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական Գյանջա քաղաքի կադրերն եմ նայում և մեր կողմից թիրախավորված օբյեկտների հետևանքները։
«Մենք այս մասին մանրամասն ասել ենք, ժամանակին նույնիսկ հատուկ ժողովածու էինք հրապարակել, որտեղ ադրբեջանական ռազմական օդանավակայանների հարցին անդրադարձել ենք։ Միայն Գյանջայի օդանավակայանն ինչ-որ ժամանակով շարքից հանելը պատերազմ չի հաղթում, բայց նման գործողությունների մտածված հաջորդականությունը կարող է բերել հաղթանակի։ Ադրբեջանը փորձում է ոչնչացնել մեր ենթակառուցվածքները՝ ճանապարհներ, կամուրջներ, էլեկտրակայաններ և այլն»,- հավելեց ռազմական փորձագետը։
#ՊԲ Ժամը 12:00-ի սահմանում ՊԲ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի երեք ինքնաթիռ, երկու տանկ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ նաև Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում կատարված ագրեսիվ պատերազմին բնորոշ հետևյալ նոր հանցավոր գործողությունների վերաբերյալ:
Վերջին 48 ժամվա մեջ Արցախի դեմ կռվող 36 սիրիացի ահաբեկիչ է սպանվել։ Քրդական ANF–ը հայտնում է, որ Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխված եւ Արցախի դեմ կռվող սպանված սիրիացի ահաբեկիչների թիվը հասել է 64–ի։
Բազմաթիվ ապացույցներ, հենց միայն այն, որ F16 ինքնաթիռը, որը մեք համոզված ենք, խոցել էր հայկական ինքնաթիռը, այն հենց հիմա և ոչ միայն այդ մեկը տեղակայված է Ադրբեջանում և մասնակցում են այս մարտական գործողություններին՝ թուրքական ԱԹՍ-ներ, հարվածային ԱԹՍ-ներ, որոնք կառավարվում են հենց թուրքական կողմից։
Միջազգային հանրությունը քաջատեղյակ է, որ այս պարտադրված կամ հրահրված պատերազմը Թուրքիայի հետ համատեղ կերպով նախապես ծրագրված է եղել: Դա ակնհայտ էր և փաստերով ապացուցված: Այս մասին նշել է ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հնդկական «WION»-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողություններին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 2-ի առավոտյան արյունը թթվածնով հագեցման մակարդակի կտրուկ իջեցում է ունեցել:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում, կան ավերածություններ, քաղաքացիական տուժածներ»։
Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թշնամին շարունակում է հարվածել Ստեփանակերտին: Թիրախը քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությունն է: Ու չնայած պայթյունները շատ մոտ են մեզ ու բավական սպառնալի, այնուամենայնիվ այդ բարձր աղմուկի մեջ հստակ լսվում է թշնամու հուսահատության ձայնը:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ և Մերձավոր Արևելքից փոխադրված օտարերկրյա վարձկանների զանգվածային ներգրավմամբ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության դեմ։