Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ը, 22-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով։
Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը ՀՀ ԿԱ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանի և ՀՀ շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանի հետ քննարկել է շինարարության «առաջնագծում» սպասվող առաջիկա անելիքները:
Առնվազն յոթ մարդ, այդ թվում՝ երեխաներ, վերքեր են ստացել ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի Մեսա քաղաքի կայանատեղիում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով:
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի ու միջազգային ահաբեկչական ցանցի կողմից աջակցվող պատերազմական գործողությունների ընթացքում ինտենսիվ հրետակոծվել է նաև Արցախի Մարտակերտ քաղաքը:
Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության կառուցման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը ծավալուն դասախոսություն է ունեցել Թուրքիայի աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին ռազմական գործողությունների թեմայով՝ շեշտելով, որ ներկայիս պատերազմն ավելի համառ ու մահաբեր է Թուրքիայի ներգրավվածության պատճառով, և որ Էրդողանը արտաքին պատերազմներում ներգրավվելով փորձում է իր երկրում աճող խռովություններից ուշադրություն շեղել և խեղդում է այլախոհությունը:
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է մարդասիրական զինադադարի հաստատմանը, որը պետք է գործեր կեսգիշերից։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նոր սպառազինություններ ստեղծելուց հետո դարձել է ռազմական տեսակետից ամենահզոր երկիրն աշխարհում եւ աշխարհը կկառուցի ուժի դիրքերից:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է սեպտեմբերի վաճառքի տվյալների հիման վրա:
Հոկտեմբերի 17-ին Արտաքին գործողության եվրոպական ծառայությունը հրապարակել է խոսնակի հայտարարությունը` այսպես կոչված «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ։
Կապիտան Ռոման Ադամյանն ակտիվորեն մասնակցել է հարավային և հարավ-արևելյան ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին, ոչնչացրել թշնամական կենդանի ուժ, նպաստել ստորաբաժանումների կոլեկտիվ հաջողություններին: Ներկայացվել է «Արիության համար» մեդալի:
Տասը մարդ զոհվել, 20-ը՝ վերքեր են ստացել հոկտեմբերի 18-ին Աֆղանստանի արևմտյան Գոռ նահանգի ոստիկանական տեղամասի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այդ մասին հաղորդել է տեղական 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության ուժերի աղբյուրի: Ինչպես նշում է հեռուստաալիքը, նահանգի նահանգապետ Հաբիբուլլա Ռադմանիշը հաստատել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ֆիրոզկոխ քաղաքում՝ նահանգի մայրաքաղաքում: Միևնույն ժամանակ տեղի ոստիկանության ներկայացուցիչը […]
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի լուսանկարիչ Վահան Քոչարի մահվան կապակցությամբ:
Վրաստանում բժիշկները մեկ օրվա ընթացքում կորոնավիրուս են հայտնաբերել 1192 մարդու մոտ, վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել է 17 հազար 477-ի:
Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը պատրաստակամություն է հայտնել Եվրոպական միության կողմից Հայաստանի առողջապահական համակարգին տրամադրել աջակցություն:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 13 տարի առաջ Իրանի դեմ սահմանված սպառազինությունների էմբարգոն պաշտոնապես ավարտվում է հոկտեմբերի 18-ին:
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արցախի Հանրապետությունը դրական է գնահատում միջազգային հանրության և առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված հրադադարի վերականգնմանը և պատերազմի դադարեցմանը:
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ս․թ․ հոկտեմբերի 18-ին մարդասիրական զինադադար հաստատելու մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ փորձ է արվել պայմանավորվածություն ձեռք բերել գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու համար:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարկել:
Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորված աշխատանքային խումբը տեղափոխվել է և կգործի ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի տարածքում՝ ամեն օր ժամը 09:00-ից մինչև 21:00-ն:
Կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով մահացածները եղել են 65 (կին), 71 (կին), 59 (կին), 64 (տղամարդ), 68 (տղամարդ), 66 (տղամարդ), 71 (կին), 81 (կին), 89 (տղամարդ), 72 (տղամարդ), 81 (տղամարդ), 68 (կին), 67 (տղամարդ) եւ 46 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Թուրքիան, Ադրբեջանն ու ահաբեկիչները փորձում են Իրանի և Արցախի սահմանային Խուդաֆերինի ջրամբարը՝ ռազմավարական կարևորագույն հանգույցը, կամ շարքից հանել, կամ վերցնել իրենց վերահսկողության տակ, որպեսզի հետագայում ազդեցիկ լծակ ունենան Իրանի նկատմամբ:
Կապիտան Ռոման Ադամյանն ու ավագ լեյտենանտ Սամվել Ավանեսյանը ակտիվորեն մասնակցել են հարավային և հարավ-արևելյան ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին, ոչնչացրել թշնամական կենդանի ուժ, նպաստել ստորաբաժանումների կոլեկտիվ հաջողություններին: Երկուսն էլ ներկայացված են «Արիության համար» մեդալների:
Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները ակտիվորեն լուսաբանում են Ադրբեջանի կողմից նոր մարդասիրական հրադադարի խախտման փաստը:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հայաստանում հոկտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1694 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 64 694-ի:
ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների ևս 40 անուն:
Ադրբեջանը արդեն երկրորդ անգամ է խախտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի անձնական միջամտությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը կրակի դադարեցման վերաբերյալ՝ այդպիսով միջազգային հանրությանը ի ցույց դնելով իր ուխտադրուժ էությունը, որի հետ մենք գործ ունենք արդեն տասնամյակներ: