Արցախի ԱԻՊԾ տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Կարեն Սարգսյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվա կապակցությամբ պետական պարգևներով ու մեդալներով պարգևատրվել են համակարգի մի խումբ աշխատակիցներ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Կարեն Սարգսյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում»,- ասված է շտաբի տարածած հայտարարության մեջ։