Որ հաղթես կյանքում՝ պիտի հավատաս, որ հաղթես պատերազմում՝ պիտի հավատաս, որ ապրես՝ պիտի հավատաս. Թևան Պողոսյան

Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որ հաղթես կյանքում՝ պիտի հավատաս։ Որ հաղթես պատերազմում՝ պիտի հավատաս։ Որ ապրես՝ պիտի հավատաս։

Մեր եկեղեցին մեր հավատքի սյունն է ու տունը։ Փայփայենք մեր եկեղեցին ու ապրենք հավատքով։
Սրբազաններ, Տեր հայրեր, սարկավագներ, գնդերեցներ, շնորհակալություն ձեր ծառայության և մեզ հավատքով հոգեպնդելու համար, շնորհակալություն զինվորի կողքին լինելու համար։
Պարտավոր ենք պահպանել զգոնությունը։ Մեր պատերազմը դեռ չի ավարտվել, իսկ հաղթանակի գրավականը մեր ազգային միասնությունն է։
Աստված պահապան մեր ժողովրդին ու մեր զինվորին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30