Բաժիններ՝

Collins բառարանը 2020 թվականի բառ է ընտրել «լոքդաուն»-ը

Անգլերեն լեզվի Collins Dictionary բառարանը 2020 թվականի բառ է ընտրել «լոքդաուն»-ը (lockdown), որը մարմնավորում է «միլիարդավոր մարդկանց ընդհանուր փորձը»:

Համավարակի պայմաններում բառարանագիրները գրանցել են այդ բառի գործածման հաճախականության կտրուկ ավելացում՝ 250 հազար դեպք՝ 2019 թվականի 4 հազար դիմաց:

Բացի «լոքդաուն»-ից, տարվա բառերի թոփ-10-ի մեջ տեղ են գտել «արձակուրդ առանց աշխատավարձի վճարմանը» (“furlough”), «աշխատակից, որի ներկայությունն անհրաժեշտ է աշխատանքում» (“key worker”), «ինքնամեկուսացումը», «սոցիալական հեռավորությունը» եւ «կորոնավիրուսը»:

Համավարակի հետ չկապված բառերի տասնյակի մեջ տեղ են գտել «Megxit»-ը (բառ, որը համահնչյուն է Brexit-ին, որը նշանակում է արքայազն Հարրիի եւ նրա կնոջ՝ Մեգանի դուրս գալը թագավորական ընտանիքից), «BLM» (Black Lives Matter հակառասիստական շարժձան անվանումը), TikToker-ը («TikTok» հարթակի օգտատեր) եւ «mukbang»-ը («մոկպատ», հեռարձակում, որի ընթացքում տեսաբլոգերը միավորվում է՝ հաղորդակցվելով լսարանի հետ): 2019 թվականին Collins-ը տարվա բառ է ճանաչել «կլիմայական գործադուլը», 2017 թվականին՝ «ֆեյք-նյուսը», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս