ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետին տրամադրված ծառայողական առանձնատնից բացահայտ հափշտակություններ կատարած 3 անձ ձերբակալվել է:
Կանադան շարունակում է աջակցել հայ ժողովրդին՝ միևնույն ժամանակ ակնկալելով, որ Ադրբեջանը կհարգի ու կպահպանի իր ստանձնած պարտավորությունները:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին հրամանագիր է ստորագրել, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակվող քաղաքական խորհրդակցությունների շրջանակում, նոյեմբերի 12-ին հանդիպում է ունեցել «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչների հետ՝ կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի գլխավորությամբ:
«Եթե հաջողվեր Ղարաբաղի հարցում ավելի շուտ պայմանավորվածության գալ դիվանագիտորեն, ապա 5 շրջանները, միևնույն է` անցնելու էին Բաքվին պարզապես խաղաղ ճանապարհով»,- այս մասին քիչ առաջ ռուսաստանցի և արտասահմանցի լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերի հատուցման համար ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցիալական աջակցության բաժին ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կամավորագրվածի տեսանյութ, ով անդրադառնում է Արցախի նախագահի ուղերձին, որում նա հայտարարեց, թե հողերը ծախել ենք ազգովի։
BBC-ի թղթակից Սթիվ Ռոզենբերգը ռեպորտաժ է պատրաստել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման շուրջ ծավալված իրադարձությունների մասին։
2020 թվականի նոյեմբերի 13-ից ուսումնական գործընթացը կրթական հաստատություններում վերսկսվում է:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի կառուցողական մոտեցումը, որի արդյունքում առաջացող նրբություններն ու տարաձայնությունները կլուծվեն թուրք գործընկերների հետ երկխոսության ընթացքում:
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաշինյանը իր ելույթում ասում է, որ մեզ նախապես չի պատմել ստորագրվող փաստաթղթի պայմանները, որ թշնամուն ինֆորմացիա չտա ու տղաներին դուրս բերի։
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան նոյեմբերի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Ջո Բայդենի հետ, որը հայտարարել է, որ հաղթանակ է տարել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում:
Հայաստանում գոյություն չունի օրինական իշխանություն:
Թուրքական խաղաղապահ առաքելություն չի լինելու Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին քիչ առաջ ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված ասուլիսի ընթացքում ընդգծեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պարզաբանելով վերջին օրերին մամուլում քննարկվող ամենաթեժ հարցը՝ Արցախում թուրք խաղաղապահների ներկայության մասին խոսակցությունները։
Դիմում եմ ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին՝ ինձ ազատելու ԱՀ արդարադատության նախարարի պաշտոնից, որը զբաղեցրել եմ ս.թ. հունիսի 4-ից: Այս մասին գրառում է կատարել Սիրան Ավետիսյանը:
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-8 և Մի-24 ուղղաթիռները, որոնք մասնակցում են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելությանը, ժամանել են Լեռնային Ղարաբաղում գտնվող տեղակայման օդակայաններ։
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքին պարտված առաջնորդը պետք է հեռանա։ Հայ ազգն արժանի է ունենալու նոր մտածողությամբ ու բարձր պատասխանատվությամբ նոր առաջնորդ»։
Հայաստանն ու հայ ժողովուրդը ապրում են չափազանց դժվար օրեր: Մեր բոլորի սրտի մեջ կսկիծ կա, մեր բոլորի աչքերի մեջ արցունք, մեր բոլորի հոգու մեջ ցավ:
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էս մարած աբլիգացիան նորից լայվ ա անում, նորից նախկիններին է մեղադրում։ Այ փչացած պլաստինկա… 1 միլիգրամ արժանապատվություն ունեցիր։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռավար ասուլիսը՝ Արցախի հարցի թեմայով․ ՈՒՂԻՂ
Արցախը դավադրաբար հանձնած դավաճան Նիկոլը ձերբակալել է ստորագրված պիղծ փաստաթղթի դեմ պայքարող ընդդիմության մի շարք առաջնորդների։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 12-ին հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին:
«Մեր ակցիայի նպատակն այն է, որ այն հողերը, որոնք Ադրբեջանի զինված ուժերի կողմից չեն գրավվել պատերազմի ընթացքում, սակայն համաձայնագրով անցնում են Ադրբեջանի տիրապետության տակ, բանակցենք, և լինեն մերը։ Մի տող չկա Արցախի շահի մասին։ Որտե՞ղ ենք մենք։ Մենք ակցիան անցկացնելու ենք համանախագահող երեք երկրների դեսպանատների դիմաց։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու տարի առաջ մի ընդհանուր տան անվտանգության համակարգը մերժվեց բնակիչների կողմից։ – Շատա լույս վառում, թալանումա մեզ, մենք արդեն լավ հարեւաններ ունենք՝ էս ժամանակակից համակարգի կարիքը չունենք, – դեմքի լուրջ արտահայտությամբ ասում էին բնակիչները, տան պահպանումը վստահելով քուչի Չալոյին, ով ըմդամենը 2 լավ բան գիտեր. հարկ եղած դեպքում […]
Երեկվանից Փաշինյանի հրահանգով սկսվել են ձերբակալություններ։ Սա իշխանության միակ արձագանքն էր ստեղծված բարդագույն իրավիճակին և հասկանալի է, որ ընդամենը մոտեցնելու է իշխանության տրամաբանական վախճանը։
Ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացնում Աբովյան- Երևան ճանապարհին. ՈՒՂԻՂ
ԱԱԾ մեկուսարանից փոխանցում եմ, որ մեր պայքարը շարունակվում է՝ այն այլընտրանք չունի: Հայաստանի իշխանությունը զավթած անհայրենիքների խմբակը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշել է ամեն գնով լռեցնել Հայրենիքի կործանման դավադիր ծրագիրը ձախողել փորձող ցանկացածին:
Արդեն երկրորդ անգամ Ալիևը ցինիկաբար հայտարարում է, որ Հայաստանը պետք է հատուցի պատճառված վնասների համար` սպառնալով, որ դատական հայցեր են ներկայացնելու Հայաստանի դեմ։ Ցավն այն է, որ Հայաստանի որևէ պաշտոնյա չի արձագանքում Ալիևի այս լկտի հայտարարություններին։ Հայաստանը և ամբողջ սփյուռքը պետք է միասին պայքարեն բոլոր իրավական «ռազմադաշտերում»։
Երեխան երբ ընկնում է, անմիջապես աչքերով փնտրում է մորը ու երբ չի գտնում անօգնական բարձր լացում է` հրավիրելու համար մոր ուշադրությունը: Մայրը երեխայի առաջնորդն է: Յուրաքանչյուր երեխա իր մորը բնածին տալիս է մանդատ: Թեև օրենքն էլ է մայրերին տալիս երեխային ուղղություն տալու, օգնելու, պաշտպանելու, մի խոսքով առաջնորդելու առաջնահերթ մանդատ, սակայն մայրերն այն ունեն բնատուր:
Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմում է ժողովրդին․ ՈՒՂԻՂ