Լսո՞ւմ ես, Նիկոլ, դու շնաբարո դուրսպրծուկ ես. Խաչիկ Գալստյան

Հայաստանում գոյություն չունի օրինական իշխանություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՅԴ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը:

«Հայաստանում իշխանությունը զավթել են մի խումբ հրոսակախմբի ներկայացուցիչներ, որոնք հենց այս պահին ձեւավորում են բանդաներ ժողովրդի բնական ընդվզումը սաստելու համար: Այս հրոսակախմբերն ունեն հստակ հրահանգ քաղաքացիական բախումների տանել մեր հասարակությունը: Արտաքին թշնամու դեմ խայտառակ պարտությունից հետո, ստորացուցիչ համաձայնությունից հետո Նիկոլ Փաշինյան դավաճանը խնդիր է դրել արյուն թափել նաեւ երկրի ներսում:

Սիրելի հայրենակիցներ, ես այսօր խոսում եմ որպես մտավորական, որպես դոկտոր պրոֆեսոր, ով 20 տարուց ավելի ամենօրյա ռեժիմով ուսումնասիրել է Արցախի հակամարտությունը: Հայաստանում երբեք չի եղել ղեկավար, որն այդքան տգետայդքան անփույթ, այդքան ապաշնորհ մակարդակով տիրապետեր Արցախյան հիմնահարցին: ՀՀ-ում երբեք չի եղել ղեկավար, ով այդքան ապաշնորհ ձեւով բանակցություններ վարեր, ով այդքան ցինիկ մեծամտությամբ շշպռեր բոլորին, բոլոր փորձագետներին, բոլոր առողջ մտածող մարդկանց, լռեցներ առողջ խոսքը: Այսօր նույնն է տեղի ունենում»,-ասաց նա:

Խաչիկ Գալստյանը նշեց, որ պատերազմի օրերին երկու անգամ եղել եմ Արցախում, երկրորդ անգամ զենքը ձեռքին. «Եվ ով ինձ կասի դասալիք ես, այդ մարդը շնաբարո դուրսպրծուկ է, լսո՞ւմ ես, Նիկոլ: Դու շնաբարո դուրսպրծուկ ես, հարգելիս: Որպեսզի Շուշին Շուշա չդառնա, Նիկոլը պետք է հեռանա:

Մեր ընթացքն անկասելի է լինելու: Մեր տասնյակ առաջնորդներ հիմա քաղբանտարկյալ են, ոչ մի երաշխիք չկա, որ մենք նույնպես չենք հայտնվելու ճաղերի հետեւում, բայց միլիոնավոր մարդկանց անհնար է բանտարկել: Նիկոլ, դու վերջացած ես, դու գնալու ես, ինչքան շուտ, այնքան լավ: Մենք դեռ շանս ունենք վիճակը փրկելու: Նոր բանակցող նոր պայմաններ: Ես վստահ եմ դրանում»:

Տեսանյութեր

Լրահոս